Թուրքիան կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում․ Էրդողանն ու Ալիևը հանդիպել են Բիշքեկում

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

Սեպտեմբերի 1-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում  Շանհայի համագործակցության կազմակերպության  գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ադրբեջանի  նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը Թուրքիայի  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, զրույցի ընթացքում ընդգծվել է, որ ադրբեջանա-թուրքական երկկողմ հարաբերությունները հիմնված են եղբայրության և ռազմավարական դաշնակցության վրա, ինչպես նաև գոհունակություն է հայտնվել բոլոր ուղղություններով կապերի հետագա ընդլայնման կապակցությամբ։

Հատկապես ընդգծվել է, որ երկու երկրները, «Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքին համապատասխան, միշտ միմյանց կողքին են թե՛ լավ, թե՛ դժվար օրերին։

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային խաղաղության և կայունության հետագա ամրապնդման հարցերի շուրջ։

Երկու երկրների ղեկավարները քննարկել են նաև դաշնակցային հարաբերությունների զարգացման հեռանկարները, տարածաշրջանային օրակարգը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Թուրքական կողմի հաղորդմամբ՝ Էրդողանը  հանդիպում  է ունեցել Ադրբեջանի նախագահի հետ այն հյուրանոցում, որտեղ կանգ է առել։

Առաջնորդները քննարկել են Թուրքիայի և Ադրբեջանի միջև երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և համաշխարհային զարգացումները։

Էրդողանը հանդիպման ժամանակ նշել է, որ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ձեռնարկված համագործակցության քայլերի արժեքը, մասնավորապես էներգետիկայի, ենթակառուցվածքների և տրանսպորտի ոլորտներում, ավելի լավ է հասկացվում  տարածաշրջանի մթնոլորտում, և որ  երկու երկրների հարաբերությունների խորացումը բոլոր ոլորտներում՝ «երկու պետություն, մեկ ազգ» սկզբունքով, օգուտ  է բերում երկու երկրներին։

«Մեր նախագահը նշել է, որ Թուրքիան միշտ կշարունակի իր ներդրումն ունենալ Ադրբեջան-Հայաստան խաղաղության գործընթացում, և որ ձեռք բերված խաղաղությունը կենսական նշանակություն կունենա մեր տարածաշրջանի համար։ Հանդիպման ընթացքում նախագահ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Ալիևին հրավիրել է Անթալիայում կայանալիք COP31 գագաթնաժողովին»,-ասվում է trthaber-ի տարածած հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի