Փաշինյանը Բիշքեկում ներկա է եղել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը
Քաղաքականություն
31.08.2026 | 21:19Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բիշքեկում ներկա է գտնվել Համաշխարհային քոչվորական 6-րդ խաղերի պաշտոնական բացման արարողությանը: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին մասնակից պետությունների առաջնորդները:

Մինչ բացման արարողությունը՝ բարձրաստիճան հյուրերին դիմավորել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը:
Արարողության ընթացքում խաղերին մասնակից պետությունների մարզիկներն իրենց ազգային դրոշներով հանդիսավոր կերպով մուտք են գործել մարզադաշտ: Խաղերին մասնակցում են նաև Հայաստանի մարզիկները:

Խաղերի բացման արարողությունից հետո Ղրղզստանի նախագահի անունից՝ ի պատիվ միջոցառմանը մասնակից պետությունների ղեկավարների, տրվել է ընթրիք:


