ԱՄՆ Գրանդ Կանիոնում հեղեղի հետևանքով զոհ կա․ անհետ կորածներին որոնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.11.2026 | 15:34
Բանկի փլուզում, միլիոնավոր սառեցված հաշիվներ և զանգվածային բողոքներ․ Պարագվայի նախագահը հրաժարական է տվել
06.11.2026 | 15:23
Ռոնալդուն չի ցանկանում հրաժեշտի հանդիպում անցկացնել Պորտուգալիայի հավաքականում. աղբյուր
06.11.2026 | 15:14
Էդգար Շաթիրյանը հրաժարվել է ՍԴ փոխնախագահի պաշտոնից
06.11.2026 | 15:10
Վլադիրմիր Վարդանյանը՝ ՍԴ դատավոր // ՌՈ-ն կարող է վերահսկել հեռախոսային հաղորդակցությունը․ ԼՈՒՐԵՐ
06.11.2026 | 15:03
Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ ՈԻՂԻՂ
06.11.2026 | 15:00
Իրանը Կատարի միջոցով միջուկային առաջարկ է ուղարկել ԱՄՆ-ին
06.11.2026 | 14:51
Պեսկովը հայտարարել է, որ Երևանը փաստացի չի մասնակցում ՀԱՊԿ աշխատանքներին
06.11.2026 | 14:42
ԱՄՆ-ն ավելի քան 1,8 մլն դոլար է հատկացրել Հայաստանում 16 մշակութային ժառանգության պահպանության ծրագրերի․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
06.11.2026 | 14:33
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Մ-20 ԱԱ-ում
06.11.2026 | 14:24
Էդուարդ Աղաջանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.11.2026 | 14:22
Ճապոնիան բողոք է հայտնել Ռուսաստանին՝ Japan Tobacco International-ի ակտիվները ժամանակավոր կառավարման հանձնելու համար
06.11.2026 | 14:11
Հայաստանում սպասվում է անձրև և ձյուն․ ջերմաստիճանը կնվազի
06.11.2026 | 14:02
Ադրբեջանն ու Ուկրաինան տնտեսական համագործակցության զարգացման գործողությունների ծրագիր են ընդունել
06.11.2026 | 13:50
Կարեն Ասլանյանը՝ դասակարգման առաջատար. Հայաստանի ըմբիշների թարմացված դիրքերը UWW-ի աղյուսակում
06.11.2026 | 13:48
Մեսրոպ Մեսրոպյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Օգոստոսի 29-ին ԱՄՆ Արիզոնա նահանգում գտնվող Գրանդ Կանիոն ազգային պարկում տեղի ունեցած հեղեղից հետո 15 մարդ շարունակում է համարվել անհետ կորած, հաղորդում է AFP գործակալությունը, որին վկայակոչում է DW-ն։

Ավելի վաղ Ազգային պարկերի ծառայության (NPS) կայքում անհետ կորածների ցուցակում նշված էր 20 մարդ։

Հաղորդվում է, որ Կոլորադո գետի վրա՝ Քրիսթալ Ռափիդսի շրջանում, հայտնաբերվել է հեղեղի հետևանքով զոհված 46-ամյա տղամարդու մարմին։ 62 զբոսաշրջիկ տարհանվել է ազգային պարկից։

Այս ազգային պարկ տարեկան այցելում է մի քանի միլիոն զբոսաշրջիկ։ Օգոստոսի 29-ին տեղական ժամանակով 14։30-ի սահմաններում հեղեղը ծածկել է Բրայթ Էնջել շրջանը, ինչպես նաև զբոսաշրջային Phantom Ranch բազայի հարակից տարածքը։

Նշվում է, որ տարերային աղետը գրեթե ամբողջությամբ ավերել է Բրայթ Էնջել գետակի վրայով անցնող հետիոտնային կամուրջները, ինչի հետևանքով մարդիկ չեն կարողանում անցնել մյուս ափը։ Բացի այդ, հեղեղը շարքից դուրս է բերել պարկի զբոսաշրջիկներին ջուր մատակարարող ջրատարը։

Միաժամանակ, NPS ծառայությունը նախազգուշացրել է, որ օգոստոսի 31-ին տարածաշրջանում կարող են շարունակվել հորդառատ անձրևներն ու ամպրոպները, որոնք կարող են առաջացնել «նոր հորդառատ հեղեղումներ» կամ զբոսաշրջային արահետներում քարաթափումներ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի