Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»

Լուրեր

31.08.2026 | 15:33
Տնակների քանդման վայրից երկու անձ բերման է ենթարկվել, նրանցից մեկը կոտրել է ոստիկանական մեքենայի ապակին
31.08.2026 | 15:24
Մասկը պատրաստ է Ուկրաինային թույլ տալ Starlink-ն օգտագործել ՌԴ-ին հարվածների համար, սակայն անհրաժեշտ է Սպիտակ տան որոշումը․ FT 
31.08.2026 | 15:15
Վինուս Ուիլյամսը 15-րդ անընդմեջ պարտությունն է կրել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 15:10
Փաշինյանն ու Ալիևը քննարկում են ունեցել // Արմեն Աշոտյանի տնային կալանքը 3 ամսով երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
31.08.2026 | 15:02
Ամեն օր սպասում էինք, գիտեինք, որ գալու են. Օրբելյանը` Քոչարյանների տան խուզարկության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:53
Ալեն Սիմոնյանը Բիշքեկում մասնակցել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպմանը
31.08.2026 | 14:50
ԱՄՆ Գրանդ Կանիոնում հեղեղի հետևանքով զոհ կա․ անհետ կորածներին որոնում են․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:46
Պուտինը չի՞ միջամտում ՀՀ ներքին գործերին. հարց` Քոչարյանի թիմին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:41
Փաշինյան-Ալիև հանդիպումն ավարտվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:34
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Եկատերինբուրգի վրա․ բազմահարկ շենքի բնակարաններ են վնասվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.08.2026 | 14:25
Միրզոյանն ու դիվանագիտական ծառայության ղեկավարներն այցելել են Հայաստան-Թուրքիա սահման և Գյումրի-Կարս երկաթգծի կայարան
31.08.2026 | 14:19
Poland Open. Արման Անդրեասյանը՝ արծաթե, Վազգեն Թևանյանը՝ բրոնզե մեդալակիր
31.08.2026 | 14:11
Վանաձորում տոմատի մածուկի արտադրամասի գործունեությունը կասեցվել է
31.08.2026 | 13:59
Համաձայնագիր է ստորագրվել․ «Լիդիան Արմենիա»-ն մեկուկես տարում 10,5 մլն դոլար կհատակցնի համայնքներին
31.08.2026 | 13:48
Թրամփը հայտարարել է, որ իրանական Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»
Բոլորը

Իրանի էներգետիկ հանգույց հանդիսացող Խարգ կղզին «փշուր-փշուր է արվում»։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ այն բանից հետո, երբ ամերիկյան ուժերը մեկ այլ՝ Լարեկ կղզում խոցել են երկու հրթիռային կայանք։ Սա հուլիսի վերջից ի վեր ԱՄՆ-ի կողմից Իրանի դեմ իրականացված առաջին հայտնի հարվածն է, գրում է France 24-ը։

Խարգ կղզու վրա հարձակումը, որը փետրվարի 28-ին սկսված պատերազմից առաջ ապահովում էր Իրանի նավթի արտահանման շուրջ 90%-ը, կարող է լրջորեն խաթարել Իսլամական Հանրապետության էներգակիրների առևտուրը և մեծ ճնշում գործադրել երկրի տնտեսության վրա։

«Խարգ կղզին պայթեցնելով փշուր-փշուր է արվում»,- գրել է Թրամփը սոցիալական ցանցում՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու և կից ԱԲ տեսանյութ հրապարակել։

Այս գրառումն արվել է այն բանից հետո, երբ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, որ Իրանը երբեք չպետք է միջուկային զենք ձեռք բերի՝ երկրի ղեկավարությանը բնութագրելով որպես «բռնի, չար մարդիկ»։

«Չի կարելի թույլ տալ, որ նրանք միջուկային զենք ունենան, և նրանք միջուկային զենք չեն ունենա»,- ասել է Թրամփը Fox News-ին։

Նա պնդել է, որ եթե Թեհրանը միջուկային զենք ձեռք բերեր, ապա այն կօգտագործեր՝ հայտարարելով, որ Մերձավոր Արևելքը «փաստացի կվերանար», իսկ Իսրայելը կկործանվեր, հաջորդ թիրախներն էլ կարող էին դառնալ ԱՄՆ-ը կամ Եվրոպան։

«Եթե ես նախագահ չլինեի, Իսրայելը կվերանար։ Իսրայել չէր լինի։ Եվ, հավանաբար, Մերձավոր Արևելքն էլ չէր լինի»,- հավելել է նա։

Թրամփը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ը զգալի վնաս է հասցնում Իրանին և բարձր է գնահատել Իրանի դեմ արդյունավետ շրջափակումը․ «Մենք հիանալի աշխատանք ենք կատարում։ Շրջափակումն անհավանական է եղել, մենք շատ ուժեղ հարվածներ ենք հասցնում նրանց։ Ոչ ոք երբևէ նման հարվածների չի ենթարկվել»։

Թրամփն Իրանն անվանել է «ձախողվող պետություն» և ասել, որ զարմացել էր, երբ պատերազմի սկզբում Թեհրանը սկսել  է թիրախավորել Պարսից ծոցի երկրները։

Միաժամանակ, նշվում է, որ Իրանի Խարգ կղզում նավթային գործողությունները չեն դադարել։ Այս մասին հայտարարել է Իրանի ազգային նավթային ընկերության գործադիր տնօրեն Համիդ Բովարդը։ Նա հերքել է, որ նավթային կարևոր հանգույցը ոչնչացվում է, ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական ցանցերում գրառման մեջ։

«Թրամփի թվիթները ծիծաղելի են, իսկ Խարգում պայմանները հանգիստ և նորմալ են »,- ասել է նա՝ հավելելով, որ կղզին անցյալում բազմիցս ռմբակոծվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ուժերի կողմից, սակայն նավթագործները թույլ չեն տվել, որ գործողությունները դադարեցվեն «նույնիսկ մի պահ»։

Ըստ նրա՝ կապալառուները ներկայում վերակառուցում և արդիականացնում են պահեստարաններն ու նավամատույցները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի