Խաղաղությունն արդեն իրողություն է, ՀՀ-ն թևակոխում է նոր փուլ. Արարատ Միրզոյան

Լուրեր

05.11.2026 | 00:08
Ինչ է որոշել ընդդիմությունը. Նարեկ Կարապետյանը հանդիպումից հետո մանրամասներ հայտնեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:40
Մհեր Արմենիային վտարում են տնից. երգիչը մանրամասներ է հայտնում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 23:30
Եվրահանձնաժողովը հայտարարում է՝ Ուկրաինան և Մոլդովան կշարունակեն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները, Վրաստանինը փաստացի դադարեցված է
04.11.2026 | 23:21
Էրդողանի կուսակցությունն արձագանքել է ՌԴ-ի՝ Թյուրքական պետությունների կազմակերպությանը միանալու առաջարկին
04.11.2026 | 23:13
Ընդդիմադիրները հավաքվել են քննարկման Սամվել Կարապետյանի տանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 22:58
Փաշինյանը բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը հանձնել է Քեմ Ղաֆֆարիանին
04.11.2026 | 22:42
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
04.11.2026 | 22:27
Ադրբեջանը նախատեսում է 2027 թվականին պաշտպանական ծախսերի համար հատկացնել մոտ 2,5 միլիարդ դոլար
04.11.2026 | 22:12
Զրպարտում են. մենք մեզնի՞ց էինք հափշտակում. Դավիթ Ղազինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:59
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի
04.11.2026 | 21:47
Ինչ են քննարկել Արման Սարոյանը և ՔՊ-ականները. ԱԺ-ում փակ հանդիպում է եղել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.11.2026 | 21:32
Միացյալ Թագավորությունը հայկական ապրանքների նկատմամբ արտոնյալ ռեժիմ է սահմանել
04.11.2026 | 21:28
Երևանում մեկնարկում է Շեքսպիրյան 18-րդ միջազգային փառատոնը․ կմասնակցեն հինգ երկրի թատերախմբեր
04.11.2026 | 21:16
ԿԲ-ն բացահայտել է ֆինանսական խարդախության նոր սխեմա․ քաղաքացիների անուններով վարկեր են ձևակերպում
04.11.2026 | 21:00
Չեմ տեսել բռնապետություն, ուր ընդդիմությունը հարուստ է իշխանությունից, ուր ԱԺ-ի 30-40%-ն ընդդիմությունն է․ Դանիել Իոաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Շարունակվում են ՀՀ ԱԳՆ կենտրոնական ապարատի ղեկավար կազմի և արտերկրում դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների տարեկան աշխատաժողովի աշխատանքները։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել է այս տարվա դեսպանաժողովի ուղերձի կարևորությունը․ Հայաստանի Հանրապետությունը՝ ներառյալ դիվանագիտական ծառայությունը թևակոխում են նոր փուլ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ եթե նախորդ տարվա՝ օգոստոսի 8-ից հետո նույն ձևաչափով կայացած քննարկման հիմնական ուղերձը հաստատված խաղաղության շարունակական ամրապնդման կարևորությունն էր, այսօր խաղաղությունն արդեն իրողություն է։ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ այսօրվա իրողությունների պայմաններում թե մարտահրավերները, թե հնարավորություններն այլ են, և դրանց համապատասխանաբար հասցեագրման և առավելագույնս իրացման գործում դիվանագիտական ծառայությունը շարունակելու է կարևորագույն դեր կատարել՝ կյանքի կոչելով ՀՀ ժողովրդից ստացած նոր՝ ՀՀ անկախության և դիմակայունության հետևողական ամրապնդման առաջադրանքը։

Անդրադարձ է կատարվել նաև նախորդ հինգ տարիների ընթացքում եղած ծանրագույն մարտահրավերներին և դրանց հաղթահարման ճանապարհին համատեղ իրականացված աշխատանքին։

Անդրադառնալով ՀՀ զարգացման և տարածաշրջանային փոխկապակցվածության ցանցին արդյունավետ ինտեգրման նոր հեռանկարներին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ն այսօր ունի պատմական հնարավորություն, և կառավարությունը հետևողական ջանքեր է գործադրում այս ուղղությամբ նշանակալի արդյունքների ապահովման ուղղությամբ։

Նախարար Միրզոյանը պատասխանել է դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների հարցերին։

Քննարկվել են ինչպես հարևանների հետ հարաբերությունների կարգավորման և զարգացման, այնպես էլ լայն աշխարհագրությամբ գործընկերությունների խորացման, կապերի դիվերսիֆիկացման հարցեր՝ կարևորելով նաև տնտեսական բաղարիչի լիակատար իրացումը։

Անդրադարձ է կատարվել խաղաղության շարունակական ինստիտուցիոնալացմանն ուղղված քայլերին։

Մտքեր են փոխանակվել միջազգային ու տարածաշրջանային զարգացումների, ինչպես նաև բազմակողմ հարթակներում ՀՀ ներգրավածության նոր առաջնահերթությունների շուրջ։