Վարչապետի որոշմամբ արդարադատության 4 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում
Քաղաքականություն
28.08.2026 | 11:42
ՀՀ վարչապետի աշխատակազմից հյատնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համապատասխան որոշումներով արդարադատության 4 փոխնախարարներ վերանշանակվել են իրենց պաշտոններում։
Ըստ այդմ՝
Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Քոչարյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:
Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Կարապետյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:
Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Օկսաննա Աբրահամյանին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:
Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Դադունցին վերանշանակել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնում:

