66:64. Վոլեյբոլի Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Վոլեյբոլի տղամարդկանց Իտալիայի և Գերմանիայի հավաքականները մեկ սեթի տևողության ռեկորդ են սահմանել:
Իտալիայում կայացած FIPAV Cup Men Elite ընկերական մրցաշարի խաղում 3:2 հաշվով հաղթել են տանտերերը: Առաջին սեթը տևել է 1 ժամ 29 րոպե և ավարտվել է գերմանացիների հաղթանակով՝ 66:64 հաշվով (խաղարկվել է 130 միավոր):
Վոլեյբոլում մեկ սեթի տևողության նախորդ ռեկորդը գրանցվել էր այս տարվա հունիսի 28-ին: Ազգերի լիգայի խաղում Արգենտինայի ու Լեհաստանի հավաքականները 62 րոպեում գրանցել էին 50:48 հաշիվը:

