Սոթքում գործարկվել է 6.2 կմ երկարությամբ ոռոգման նոր համակարգ

Լուրեր

21.10.2026 | 12:22
Երկաթուղի, նավթամուղ, գազամուղ․ Միրզոյանը ներկայացրեց՝ ինչ ենթակառուցվածքներ կունենա TRIPP-ը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 12:10
Ձերբակալվել է «Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի համայնքապետի թեկնածուն // Թրամփի բանագնացը ՌԴ-ում է․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 12:09
ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 12:02
Հայաստանի Մ-15 հավաքականն ավարտել է պայքարը ՈւԵՖԱ Զարգացման մրցաշարում
21.10.2026 | 12:01
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:55
Ռուսաստանը գրոհել է Կիևի, Խարկովի և Պոլտավայի մարզերը․ զոհեր և վիրավորներ կան
21.10.2026 | 11:45
Թուրքիայի նախագահականից հերքում են, որ Ադրբեջանում փորձել են իջեցնել թուրքական դրոշը
21.10.2026 | 11:37
Դավիթ Ղազինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:26
ՀԿԿ-ն գաղտնի տեսագրություն է հրապարակել Ստեփանավանից․ «Վեկալ, ասըմ եմ դիր ջեբդ, ձեռդ մի պահի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:26
«Փյունիկը» տնային խաղերը կանցկացնի «Freedom Arena» մարզադաշտում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 11:17
Կրեմլը դեռ չի ծանոթացել ԵՏՄ-ում ՀՀ անդամակցության դադարեցման հնարավոր հետևանքների մասին զեկույցին
21.10.2026 | 11:08
Պուտինի և Զելենսկիի հանդիպումը պարտադիր չէ Ուկրաինայի հարցով գործարքի համար․ Թրամփ
21.10.2026 | 11:04
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
21.10.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը վավերացնելու հարցը՝ ԱԺ հանձնաժողովում. զեկուցում է Արարատ Միրզոյանը. ՈՒՂԻՂ
21.10.2026 | 10:53
«Ուժեղ Հայաստանի» Ստեփանավանի թեկնածուն ձերբակալվել է. Արեգա Հովսեփյան
Բոլորը

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքում պաշտոնապես գործարկվել է նոր ոռոգման համակարգը։ Ծրագրի շրջանակում կառուցվել է 4400 խմ տարողությամբ ջրամբար և 6.2 կմ երկարությամբ ոռոգման ցանց, որը ջրի ավելի հուսալի հասանելիություն կապահովի համայնքի ավելի քան 800 բնակչի համար։

«ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակը՝ ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների, գործընկեր կազմակերպությունների և համայնքի անդամների հետ միասին, այսօր ազդարարեց Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ոռոգման համակարգի պաշտոնական բացումը։

Ծրագիրն իրականացվել է ՀՀ կառավարության, տեղական ինքնակառավարման մարմինների և «Հայկը՝ մեր հերոսների համար» ՀԿ-ի հետ սերտ համագործակցությամբ և կարևոր ներդրում է տեղական գյուղատնտեսության զարգացման և համայնքի դիմակայունության ամրապնդման գործում։

Ոռոգման նոր համակարգը մարզում գյուղատնտեսական արտադրության խթանմանն ու դիմակայունության ամրապնդմանն ուղղված լայնածավալ ջանքերի մի մասն է։ Ծրագրի շրջանակում կառուցված 4,400 խորանարդ մետր տարողությամբ ջրամբարը և 6,2 կմ երկարությամբ ոռոգման համակարգը ջրի հուսալի աղբյուր կդառնա Սոթքի ավելի քան 800 բնակիչների համար։ Ջրի հասանելիության բարելավման շնորհիվ համայնքի բնակիչներն առավել արդյունավետ կօգտագործեն վարելահողերը, ինչը կխթանի տեղական սննդամթերքի արտադրությունն ու կբարձրացնի բարեկեցության մակարդակը՝ նպաստելով համայնքի երկարաժամկետ դիմակայունությանը։

Ինչպես նշեց Հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ տիկին Լեյլա Մելիուն․ «Այս բացումը կարևոր քայլ է գյուղական համայնքների դիմակայունության ամրապնդման գործում և հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես գործընկերությունն ու տեղական կարողությունների զարգացումը կարող են բարելավել ապրուստի միջոցները, խթանել գյուղատնտեսական արտադրողականությունը և կայուն հնարավորություններ ստեղծել համայնքների համար։ ՊՀԾ-ի մեր առաքելությունը չի սահմանափակվում ենթակառուցվածքների փոխանցմամբ․ մենք կիսվում ենք հմտություններով ու փորձառությամբ՝ ապահովելով անհրաժեշտ փորձի և գիտելիքի ներդրումը համայնքներում։ Սա համայնքներին հնարավորություն է տալիս ինքնուրույն առաջնորդել և կառավարել իրենց զարգացման գործընթացը, ինչպես նաև ապահովել դրա կայունությունը նույնիսկ այն դեպքում, երբ մեր անմիջական ներգրավվածությունն այլևս չի լինի»:

Կարևորելով այս ոռոգման համակարգի դերը Սոթքի գյուղատնտեսության զարգացման հարցում՝ Գեղարքունիքի մարզպետ պարոն Կարեն Սարգսյանն ընդգծեց․ «Այս տարածաշրջանում ոռոգման ջրի ռեսուրսը սահմանափակ է։ Ջրամբարի շնորհիվ գիշերային ժամերին ջուրը կկուտակվի և օրվա ընթացքում կբաշխվի գյուղացիներին՝ դառնալով ոռոգման օժանդակ ու վստահելի աղբյուր»։

Միջոցառմանը մասնակցում էին պետական և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ Գեղարքունիքի մարզպետը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի նախագահի տեղակալը և նախարարության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, ՀՀ արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչներ, ՏԻՄ գործընկերներ, ինչպես նաև ՊՀԾ հայաստանյան գրասենյակի և գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ»,- ասված է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրությունում։