Հայաստանից աշակերտները կշարունակեն սովորել Թուրքիայի հայկական դպրոցներում․ նոր կարգավորումներ չկան
Քաղաքականություն
26.08.2026 | 23:14
Թուրքիայի Կրթության նախարարության տեսուչները փոքրամասնությունների դպրոցների ստուգումներ էին իրականացրել և բանավոր տեղեկացրել որոշ հայկական դպրոցների, որ Հայաստանից աշակերտներն այժմ պետք է հաճախեն պետական կամ մասնավոր դպրոցներ: Խնդիրը բարձրացվել է Հայկական հիմնադրամների միության օգոստոսի 24-ի նիստում, և իշխող Արդարություն ու զարգացում կուսակցությունից հայազգի պատգամավոր Սևան Սըվաջըօղլուն հայտարարել է, որ կկապվի համապատասխան մարմինների հետ՝ հարցի վերաբերյալ հստակեցումների համար, այս մասին գրում է Agos-ը։
Agos-ին տված մեկնաբանությունում Սըվաջըօղլուն ասել է, որ հարցը քննարկել է կրթության նախարար Յուսուֆ Թեքինի հետ։ Ըստ նրա՝ նախարարը փոխանցել է, որ «վերջին օրերին հայկական համայնքային դպրոցներ հաճախող հյուր աշակերտների վերաբերյալ նոր կանոնակարգեր չկան, դպրոցները շարունակում են իրենց կրթական գործունեությունը գործող կանոնակարգերին համապատասխան»։
Այսպիսով, Թուրքիայի հայկական դպրոցները կշարունակեն ընդունել Հայաստանից աշակերտների։
Նշվում է նաև, որ ստուգումները վերաբերել են ոչ միայն Հայաստանից եկած աշակերտներին, այլև հունական և հրեական դպրոցներին:
Վերջին ուսումնական տարում Հայաստանից շուրջ 50 աշակերտ կրթություն է ստացել տեղի հայկական դպրոցներում:
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

