Սեդրակն ուժեղ տղա ա, կդիմանա, ԵՄ ո՞ր երկրում ա սենց բան հնարավոր, իմ կարծիքով՝ ոչ մի․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.08.2026 | 18:47Ազգային ժողովում «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը ելույթ է ունեցել՝ խոսելով երկրում տիրող քաղաքական և դատաիրավական իրավիճակի մասին։
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների նկատմամբ քրեական հետապնդումներին և վերջին կալանավորումներին՝ Ղազինյանը զորակցություն է հայտնել Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին ու որդուն՝ Սեդրակ Քոչարյանին։
«Պարո՛ն Քոչարյան, ողջույններս Սեդրակին, ինքը ուժեղ տղա ա, կդիմանա, և ընդհանրապես՝ ձեր ընտանիքին։ Ո՞ր ԵՄ երկրում է նման բան հնարավոր՝ ընտանիքներով կալանավորումներ։ Իմ կարծիքով՝ ոչ մի»,- ասաց նա։
Դատական համակարգի շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ պատգամավորը հեգնանքով առաջարկեց դատարանների փոխարեն որոշումները կայացնել անմիջապես իշխող կուսակցության վարչության նիստերում։
«ՔՊ վարչության նիստերում ընդհանրապես դատական համակարգը լուծարե՛ք, դրեք հոդվածի սանկցիան, կալանքը տվեք, քվեարկությունով կիրառեք, վերջացրեք՝ ավելորդ գումարներ կտնտեսենք»,- ասաց Ղազինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

