«Ուրախ ավտոբուսի» ուղևորների համար study tour նախատեսու՞մ եք Գորիս-Կապան ճանապարհով. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.08.2026 | 16:39«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավոր Էդգար Ղազարյանն իր թիմակից Իրինա Յոլյանին հարց ուղղելու ժամանակ անդրադարձավ տարիների ընթացքում Գորիս-Կապան ճանապարհով երթևեկության անվտանգության անկմանը՝ մատնանշելով, որ եթե 2018 և 2020 թվականներին երկրի ղեկավարն ազատ տեղաշարժվում էր այդ միջպետական ճանապարհով, ապա 2021-ին արդեն ստիպված էր երթևեկել ռուսական դրոշի ու զինվորների ուղեկցությամբ, իսկ 2026-ին ընդհանրապես զրկված է այդ հնարավորությունից։
Ղազարյանը կոչ արեց Յոլյանին՝ հատուկ study tour կազմակերպել «ուրախ ավտոբուսի» ուղևորների համար։
«Այ որ ձեզ խնդրեմ, կամ դուք նախատեսում եք կազմակերպեք 2026 թվականի «ուրախ ավտոբուսի» ուղևորների այցելությունը Գորիս Կապան միջպետական ճանապարհով: Այսինքն, որպես գորիսեցի և որպես նաև այդ հանձնաժողովի նախագահ, այդ ուրախ ավտոբուսի բոլոր ուղևորներին հրավիրեք։ Խնդրում եմ դուք իրենց չուղեկցեք այդ ժամանակ․ այդ նույն ուղևորներով նույն կազմով Գորիսից գնան Կապան»,- դիմելով թիմակցին՝ ասաց Ղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

