Կպատմե՞ք` Գորիս-Կապան ճանապարհը 2020-ին ոնց գաղտնագողի GPS-ով կտրեցին․ Մանուկյանը՝ Յոլյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը  Գորիս-Կապան ռազմավարական ճանապարհի հետ կապված հարց է տվել նախկինում Գորիսի փոխհամայնքապետի պաշտոնը զբաղեցրած, այժմ «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու Իրինա Յոլյանին։

Պատգամավորը հիշեցրեց, որ իշխանական պատգամավորներից մեկը վերջերս Գորիսը ներկայացրել էր որպես ծաղկուն քաղաք, սակայն այսօր, ըստ պատգամավորի, Գորիսից դուրս գալիս յուրաքանչյուր ոք բախվում է անվտանգային լուրջ արգելքների։

«Ամեն անգամ Գորիսից գնում ես, ոնց որ թևդ կտրած մարդ գնաս, որովհետև Գորիսից գնում ես ու հանդիպում ես էն պատին։ Զրկված ես այն բերկրանքից, որ Գորիսով անցնեիր ու հասնեիր մինչև Ստեփանակերտ։

Որպես այդ ժամանակ Գորիսի փոխհամայնքապետ՝ կպատմե՞ք 2020 թվականի դեկտեմբերին ո՞նց գաղտնագողի, առանց սահմանազատման, առանց սահմանագծման, GPS-ով կտրեցին Գորիս-Կապան ճանապարհը, որ ՔՊ պատգամավորները մի հատ լսեն, թե ոնց եղավ այդ ամեն ինչը»,- հարցրեց Մանուկյանը։

Իրինա Յոլյանն ասաց, թե ճանապարհի հանձնումն աղետալի հետևանքներ է ունեցել Սյունիքի և մասնավորապես Գորիսի համար։

«Այդ ժամանակ էլ եմ բարձրաձայնել, հատկապես Գորիս-Կապան ճանապարհի փակվելու ժամանակ, երբ ադրբեջանական առաջին հենակետը հայտնվեց։ Ես ներկայացրել եմ 1964 թվականի Խորհրդային Հայաստանի Մինիստրների խորհրդի որոշումը և կադաստրի փաստաթուղթը, որով կառուցվել էր այդ ճանապարհը։ Դա այն իրավական հիմքն էր, որով պետք է բանակցեին և ամեն ինչ անեին, որ ճանապարհը բաց մնար։ Բայց Գորիսն իզոլացվեց․ փակվեց Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը, փակվեց Գորիս-Կապանը, իսկ միջպետական ճանապարհն այժմ շրջանցում է Գորիսը։ Գորիսին հատուկ կարգավիճակ է պետք, որպեսզի սյունեցիներն իրենց թիկունքն ամուր զգան»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։


Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան