Ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել․ Բաքոյանը՝ Իրինա Յոլյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Ազգային ժողովում Տարածքայի կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ընթացքում ԱԺ փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը  «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանից հարցրեց, թե արդյոք ընդդիմադիր խմբակցությունում քննարկված թեկնածուների շարքում եղե՞լ է որևէ մեկը, որը քրեական գործով չի անցնում։ 

Ի պատասխան՝ Իրինա Յոլյանին ներկայացնող պատգամավորը հայտարարեց, որ իշխանության վարած քաղաքականության պայմաններում քրեական գործերով անցնելը բնականոն երևույթ է դարձել ընդդիմադիրների համար։ 

«Հաշվի առնելով այս ժամանակահատվածում իշխանության որդեգրած քաղաքականությունը՝ ընդդիմադիր հայացքներ ունեցող բոլոր գործիչներին քրեական գործերի մեջ ներառելը, կարծում եմ՝ քրեական գործի մեջ ներգրավվածությունը մի տեղ էլ նշանակում է, որ նա իրոք ազգանվեր գործ է անում։ Եթե լավ ուսումնասիրեք, մեր բոլորի մասով էլ ներգրավվածություն կգտնեք»,- ասաց Գևորգյանը։

ՔՊ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իր հերթին առաջարկեց այլընտրանքային թեկնածուների տարբերակներ։

«Ձեր ֆրակցիայում էլի՞ են եղել թեկնածուներ, որ քննարկել եք։ Ես կարծում եմ՝ այս հանձնաժողովի համար դուք էլի արժանի թեկնածուներ ունեք, որ կարող էիք առաջադրել, օրինակ՝ Հարություն Մնացականյանին ինչո՞ւ չեք առաջադրել։ Կարծում եմ՝ ավելի անխոցելի թեկնածու կարող էիք առաջադրել», – ասաց Բաքոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան