ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Հայաստանը, որպես ինքնիշխան պետություն, իրավունք ունի շարժվել եվրաինտեգրման ուղղությամբ, բայց այդ դեպքում չպետք է օգտվի ԵՏՄ-ի հնարավորություններից։ Այս մասին հայտարարել է ՌԴ Պետական ​​դումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը «Վեստիին» տված հարցազրույցում։

Միաժամանակ, նա Հայաստանին «կոչ է արել» դադարեցնել «կեղծ քաղաքականությունը» և ԵՏՄ անդամներին ազնվորեն ներկայացնել իր հետագա քայլերի ծրագիրը։

«Դա ինքնիշխան պետության իրավունքն է (ԵՄ-ի հետ համագործակցության ամրապնդումը): Մեր երկիրը հարաբերությունները կառուցում է բարեկամության, փոխադարձության, երկակի ստանդարտների բացակայության, ինքնիշխան պետությունների գործերին չմիջամտելու և փոխշահավետ համագործակցության սկզբունքների վրա: Ես կցանկանայի, որ Հայաստանը կեղծ քաղաքականություն չվարեր, քանի որ եթե Հայաստանն օրենք է ընդունում Եվրամիությանը միանալու մտադրության մասին, ինչո՞ւ է օգտագործում ԵՏՄ-ի հնարավորությունները: Ինչո՞ւ եք խաբում դրա անդամներին: Դա ցինիկ է, դա սխալ է: Վերցրեք ու ասեք: Եթե գնում եք Եվրամիություն, գնացեք, բայց այդ դեպքում չպետք է այստեղ արտոնություններ ստանալ»,- հայտարարել է Վոլոդինը։

Ավելի վաղ էլ ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել էին, որ Հայաստանը չի խորհրդակցում ԵՏՄ դաշնակիցների հետ Եվրամիությանը միանալու նախապատրաստական ​​աշխատանքների վերաբերյալ:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի