Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով հրդեհվել է Տամբովի մարզի Wildberries-ի պահեստը․ Լիպեցկում 2 մարդ է զոհվել

Լուրեր

11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
Բոլորը

ՌԴ Լիպեցկի շրջանում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով մասնավոր տուն է հրդեհվել, որի հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնել է Լիպեցկի մարզի նահանգապետ Իգոր Արտամոնովը, փոխանցում է Meduza-ն։

Նրա տեղեկացմամբ՝ զոհերը տղամարդ և 14-ամյա դեռահաս են։ Երկու կին վիրավորվել և հոսպիտալացվել է։

Բացի այդ, օգոստոսի լույս 26-ի գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում գտնվող Wildberries-ի պահեստի վրա: Նահանգապետ Եվգենի Պերվիշովի խոսքով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել, որը տարածվել է ավելի քան 100,000 քառակուսի մետր տարածքի վրա: Աշխատակիցները տարհանվել են, մեկ մարդ վիրավորվել է:

RWB-ի մամուլի ծառայությունը հաստատել է լոգիստիկ օբյեկտի վրա հարձակումը և նշել, որ այնտեղ բեռների նոր փոխադրումներ չեն իրականացվում։ Կոտովսկում գտնվող պահեստը Wildberries-ի ինը օբյեկտներից մեկն էր, որը հարձակման ենթարկվեց դեռևս հուլիսի կեսերին, երբ Ուկրաինան սկսեց թիրախավորել դրանք։

Կոտովսկի քաղաքապետ Ալեքսեյ Պլախոտնիկովը կոչ է արել բնակիչներին կրճատել «քաղաքում ակտիվ տեղաշարժը» առաջիկա երկու օրերի ընթացքում և փակ պահել պատուհանները՝ հրդեհի, ուժեղ ծխի և մառախուղի պատճառով։

Ուկրաինական մոնիթորինգային ալիքները հաղորդում են, որ գիշերային հարձակումներից հետո Նիժնի Նովգորոդի մարզի Կստովո քաղաքում գտնվող «Լուկօյլ-Նիժեգորոդնեֆտեօրգսինթեզ» նավթավերամշակման գործարանը նույնպես հրդեհվել է: Տարածաշրջանային իշխանությունները դեռևս չեն հաղորդել հարձակման մասին:

Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի, Օրյոլի, Կալուգայի, Տուլայի, Լիպեցկի, Վորոնեժի, Տամբովի, Ռյազանի, Նիժնի Նովգորոդի, Վոլգոգրադի, Ռոստովի մարզերի, Մոսկվայի մարզի, Կրասնոդարի երկրամասի և բռնակցված Ղրիմի վրա ուկրաինական 426 ԱԹՍ-ների խոցման մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի