Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի

Լուրեր

11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինայի դաշնակիցների գագաթնաժողովների արդյունքներով երկիրը Patriot համակարգերի համար նախատեսված սահմանափակ թվով հրթիռներ է ստացել։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Patriot-ի համար նախատեսված հրթիռների որոշ քանակություն է հասել։ Թե որքան՝ չեմ կարող ասել, բայց քիչ է։ Ավելի շատ է պետք։ Մենք ստացել ենք, չեմ ասի, թե որ երկրից՝ մի քանի [ֆրանսիական] Crotale հակաօդային պաշտպանության համակարգերի և դրանց համար նախատեսված հրթիռների փոխանցման հաստատում: Մենք նաև ստացել ենք [ամերիկյան] AIM հրթիռներ: Դրանք մեզ համար շատ կարևոր հրթիռներ են. մենք դրանք օգտագործում ենք թշնամու հրթիռները խոցելու համար»,- Զելենսկիի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս Ուկրաինա»-ն։

Նախօրեին Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Bloomberg-ին ասել էր, որ սեպտեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ կհամոզի նախագահ Դոնալդ Թրամփին՝ մինչև ձմեռ Ուկրաինային Patriot-ի համար  զինամթերքի հասանելիություն տրամադրել։

Երկուշաբթի Կիևում «կամավորների կոալիցիայի» գագաթնաժողովում ելույթ ունենալով՝ Զելենսկին ասել էր, որ Ուկրաինային անհրաժեշտ է առնվազն 300 որսացող հրթիռ՝ ձմռանը դիմակայելու համար, և կոչ էր արել դաշնակիցներին մատակարարել հակաօդային պաշտպանության փաթեթը՝ նախքան Ռուսաստանը կվերսկսի հարվածները երկրի էներգետիկ ենթակառուցվածքներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի