Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
25.08.2026 | 16:14Հայաստանի գործող իշխանությունը «նոր խանի» հրամանով պատրաստվում է փոխել երկրի «ծննդականը»՝ Անկախության հռչակագիրը, իսկ ներկայացված նոր ծրագիրը ոչ թե զարգացման, այլ ազգային եռակի պառակտման փաստաթուղթ է։ Այս մասին խորհրդարանում Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Ընդդիմադիր պատգամավորը գործող իշխանությանն անվանեց «եռապատերազմի կուսակցություն»՝ նշելով, որ Կառավարության ծրագրում խորացվում են պառակտումները սփյուռքի, եկեղեցու և պետության հիմքերի միջև։
«Առաջին պառակտումը Հայաստանի և սփյուռքի միջև է՝ քաղաքացիության ինստիտուտի վերաարժևորման անվան տակ, որով կտրվում է արտերկրում ծնված հայի կապը հայրենիքի հետ։ Երկրորդը կրոնական պառակտումն է՝ հավատացյալների, վեհափառի և հայ եկեղեցու միջև։ Երրորդը մեր անցյալի, հազարամյա պետականության և Անկախության հռչակագրի միջև պառակտումն է»,- ասաց Կարապետյանը։
Ելույթի ընթացքում պատգամավորը նաև ամբիոնից ցուցադրեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհ, մտավորական Գրիգոր Զոհրապի լուսանկարը՝ զուգահեռ անցկացնելով նախորդ դարասկզբի իրադարձությունների և այսօրվա «խաղաղության օրակարգի» միջև։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

