Նաջարյանը բարկացել է, հրահանգ է իջեցրել, որ պետք է բոլորը նստեն․ Գրիրգորյանը՝ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը խորհրդարանի ամբիոնից իշխանություններին մեղադրեց քաղաքական հետապնդումների, Բաքվի պահանջները կատարելու և պետականության հիմքերը կազմաքանդելու մեջ՝ հայտարարելով, որ ընդդիմադիրների նկատմամբ հարուցվող գործերն ու ձերբակալություններն ուղիղ իջեցված քաղաքական հրահանգների արդյունք են։

Ազգային ժողովում Կառավարության ծրագրի քննարկման ընթացքում Գրիգորյանն անդրադարձավ «Չորրորդ հանրապետության» գաղափարին, Սահմանադրության փոփոխությանը, Տիգրանաշենի շուրջ խոսակցություններին և Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի նկատմամբ իրականացվող իրավապահ գործողություններին։

«Մինչ մենք խոսում ենք, ձերբակալվել է ՀՀ 2-րդ նախագահը, նրա որդին, և հիմա քննչական գործողություններ են իրականացվում։ Իմ գործընկեր Լևոն Քոչարյանի հարցից հետո Նաջարյանը բարկացել է և հրահանգ է իջեցրել, որ գնացե՛ք, պետք է բոլորը նստեն։ Ուղիղ հնչեցվում է հրահանգ՝ մտնել մարդկանց տները, կալանավորել, ձերբակալել։

Հաջորդը կարող եք իմ մասով SMS գրել, խնդիր չեմ տեսնում։ Ինչպես ասվում է՝ «Երանի՜ արդարության համար հալածվողներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։ Մենք չենք վախենում հալածվելուց՝ հանուն Հայաստանի Հանրապետության»,- ասաց Գրիգորյանը։

Ընդդիմադիր պատգամավորը կրկին ընդգծեց, որ Սահմանադրության փոփոխության և Անկախության հռչակագրից հրաժարվելու թեմաները բացառապես Ադրբեջանի նախապայմաններն են։ 

«Նիկոլ Փաշինյանը գնում է Հանրային ռադիո և ասում՝ Անկախության հռչակագիրը «կարմիր շոր» է, որը կատաղացնում է Թուրքիային և Ադրբեջանին։ Իսկ Տիգրանաշենի մասով հանկարծ ի՞նչ իրավական հիմք եք հայտնաբերել, որ Տիգրանաշենը դարձել է «Քյարքի» ու պետք է հանձնվի։ Տիգրանաշենը ռազմավարական նշանակության հատված է, և դրա հանձնումը բերելու է Հայաստանի էլ ավելի շրջափակմանը»,- ասաց Գրիգորյանը։

Մանրմասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան