ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեին, Կիևին և Խարկովին․ զոհեր կան

Լուրեր

25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
25.08.2026 | 17:13
Ամուրի գազաքիմիական համալիրում հրդեհ է բռնկվել․ զոհ և տասնյակ տուժածներ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:02
Սերժ Սարգսյանը դուրս եկավ Հակակոռուպցիոն կոմիտեից
25.08.2026 | 16:59
Պետդումայում հայտարարել են, թե ՌԴ-ն Հայաստանից հետ կվերցնի բոլոր «նվերները»
25.08.2026 | 16:51
Սեդրակ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
25.08.2026 | 16:49
Լեգիտիմ չի՞, վայր դրեք ձեր մանդատները, հրապարակը սպասում ա ձեզ, հեղափոխություն արեք. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 16:44
Հայկ Մարտիրոսյանը 4-րդ տեղն է գրավել միջազգային մրցաշարում
25.08.2026 | 16:41
Հասմիկ Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
25.08.2026 | 16:37
Խորհրդարանը հավանություն տվեց Կառավարության 2026-2031 թթ․ ծրագրին
25.08.2026 | 16:33
Քննարկվել են Իրանից Հայաստան դիզելային վառելիքի և հեղուկ գազի երկարաժամկետ մատակարարման հնարավորությունները
25.08.2026 | 16:24
Անկարան անդրադարձել է պնդումներին, որ փոքրամասնությունների դպրոցները Թուրքիայում սահմանափակումների են ենթարկվում
25.08.2026 | 16:14
Մի նոր խանի ցուցումով ուզում ենք փոխել մեր հռչակագիրը, մեր ծննդականը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսաստանն անօդաչու թռչող սարքերով, հրթիռներով և ավիառումբերով հարվածներ է հասցրել Ուկրաինայի մի քանի քաղաքների։ Զապորոժիեում և Խարկովում զոհեր կան, հայտնել են տեղական իշխանությունները, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Զապորոժիեի տարածաշրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Իվան Ֆյոդորովի խոսքով՝ վաղ առավոտյան Զապորոժիեում 2 մարդ է զոհվել կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով։ Հարձակման հետևանքով վնասվել է նաև ճանապարհ, հրդեհ է առաջացել բաց տարածքում։ Ֆյոդորովի խոսքով՝ օգոստոսի 24-ի երեկոյան անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել է բնակելի շենք, բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Քաղաքապետ Իգոր Տերեխովը հայտարարել է, որ Խարկովի հարավում գտնվող Օսնովյանսկի շրջանի արդյունաբերական գոտում հրթիռային հարձակման հետևանքով զոհվել է ևս մեկ մարդ։ Նա նաև հայտնել է Խարկովի Կիևսկի շրջանում անօդաչու թռչող սարքերի հարվածների մասին։

Կիևի Գոլոսիևսկի շրջանում անօդաչուի անկման հետևանքով վնասվել են 16 հարկանի բնակելի շենքի պատերը, կոտրվել են պատուհանները, հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Մեկ կին վիրավորվել է։

Դնեպրում, ուկրաինական լրատվամիջոցների նախնական հաղորդագրությունների համաձայն, հարվածներ են հասցվել խոշոր «Կարավան» առևտրի կենտրոնի մերձակայքին, հրդեհ է բռնկվել։ Ռուսական կողմը հարձակվել է նաև Չեռնիգովի մարզի Կորյուկովսկի շրջանում գտնվող ձեռնարկության վրա։ Հրդեհ է բռնկել ավելի քան 3000 քառակուսի մետր տարածքում, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։ Հրդեհներ են գրանցվել նաև ճանապարհային և անտառային օբյեկտներում, ինչպես նաև մասնավոր բիզնեսներում, դրանք մարվել են։  Տուժածների մասին չի նշվում։

Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է Մոլդովայի հետ սահմանին գտնվող անցակետի վրա նոր հարձակման մասին: «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը հարվածել են «Վինոգրադովկա» տրանսպորտային անցակետին՝ այն հրդեհելով և անգործունակ դարձնելով:

Բացի այդ, օգոստոսի 24-ի երեկոյան Կարմիր խաչի մամուլի ծառայությունը հայտնել է, որ ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են կազմակերպության՝ Խերսոնում գտնվող պահեստի վրա: Հարվածները և հրդեհը ոչնչացրել են շուրջ 28 միլիոն գրիվնա արժողությամբ մարդասիրական պարագաներ: Պահեստում պահվում էին աշուն-ձմեռ սեզոնի համար անհրաժեշտ պարագաներ, ինչպես նաև բժշկական, հիգիենայի պարագաներ, վերմակներ, ջրի և էլեկտրաէներգիայի սարքավորումներ, այլ մարդասիրական օգնություն:

Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտարարել են, որ օգոստոսի լույս 25-ի գիշերը ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի վրա «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով, X-31P օդային ուղղորդվող հրթիռով և 150 «Շահեդ» դասի հարձակողական անօդաչու թռչող սարքերով։ Ուկրաինայի հակաօդային պաշտպանությունը երկրի հյուսիսում, հարավում և արևելքում խոցել կամ ճնշել է 124 ռուսական «Շահեդ», «Գերբերա» և այլ անօդաչու թռչող սարքեր։ Օդային հարձակման միջոցների հարվածներ են գրանցվել 17 վայրերում, իսկ բեկորներն ընկել են յոթ վայրերում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի