Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, թե Իրանը փորձել է սպանել իր երկու որդիներից մեկին՝ առանց լրացուցիչ մանրամասներ նշելու, գրում է France 24-ը։

«Անհավանական բան է տեղի ունեցել. Իրանը թիրախավորել է իմ որդիներից մեկին։ Իրանը փորձել է սպանել իմ որդիներից մեկին»,- ասել է Նեթանյահուն Իսրայելի Channel 14 հեռուստաալիքի հետ զրույցում։

Այս պնդումը հնչում է այն ժամանակ, երբ «Շին Բեթ» ներքին անվտանգության գործակալությունը հրաժարվել է բանակի նախկին ղեկավար Գադի Էյզենկոտի անվտանգության վերաբերյալ մանրամասներ տրամադրել, որը Նեթանյահուի հետ պայքարում է հոկտեմբերի 27-ին կայանալիք ընտրություններից առաջ:

Նեթանյահուն աջակցություն է հայտնել Էյզենկոտի շուրջօրյա պաշտպանությանը՝ ասելով, որ դա «շքեղություն չէ»:

«Առանց դրա [իրանցիները] հաջողություն կունենան»,- ասել է նա։

Նեթանյահուն ունի երկու որդի և մեկ դուստր։ Դեռևս պարզ չէ, թե նրա որդիներից ով է եղել թիրախը։

Նրա ավագ որդին՝ 35-ամյա Յաիրը, 2024 թվականի սկզբից երկար ժամանակ անցկացրել է Մայամիում, ըստ տեղեկությունների՝ Շին Բեթի պաշտպանության ներքո: Նրա Միացյալ Նահանգներում մնալը հակասություններ էր առաջացրել Իսրայելում՝ կապված անվտանգության ապահովման նպատակով հարկատուների կողմից վճարվող ծախսերի հետ, մինչդեռ հարավային Ֆլորիդայի որոշ բնակիչներ մտահոգություն են հայտնել, որ նրա ներկայությունը կարող է տարածքը դարձնել Իսրայելի թշնամիների հարձակումների թիրախ։

Նեթանյահուի վերջին հայտարարություններից կարճ ժամանակ անց իսրայելցի հայտնի լրագրող Ամիտ Սեգալը տելեգրամում գրել է, որ ենթադրյալ մահափորձի մասին հայտնի էր «ամիսներ շարունակ», բայց դրա մասին հաղորդելու արգելք էր սահմանվել։

Փետրվարի 28-ին Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայել ձեռնարկած պատերազմի հենց սկզբում Իսրայելի հարվածներից սպանվել են Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին, ինչպես նաև նրա ընտանիքի որոշ անդամներ։ Նրա որդին՝ Մոջթաբան՝ Խամենեիի վեց երեխաներից մեկը, մեկ շաբաթ անց նշանակվել է նոր գերագույն առաջնորդ։

Պետական ​​հեռուստատեսությամբ իր անունից ընթերցված ուղերձում Մոջթաբա Խամենեին ասել էր, որ հորից բացի՝ կորցրել է նաև կնոջը, քրոջը, նրա երեխային և աներորդուն։

Մոջթաբա Խամենեին նշանակվելուց ի վեր հանրության առջև չի երևացել և, ըստ լուրերի, վիրավորվել է նույն հարվածների ժամանակ, որոնց հետևանքով զոհվել է նրա հայրը։

Իրեն վերագրվող և հոր հրաժեշտի արարողությունների կապակցությամբ հրապարակված մեկ այլ ուղերձում նոր առաջնորդը խոստացել է «վրեժ լուծել Ալի Խամենեիի արյան համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի