Թրամփի վարչակազմը մտադիր է չեղարկել մինչև 200,000 օտարերկրյա քաղաքացիների վիզաները, որոնք դիմել են ապաստանի համար

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

ԱՄՆ իշխանությունները շարունակում են խստացնել ներգաղթի քաղաքականությունը և ծրագրում են չեղարկել մինչև 200,000 ապաստան խնդրողների վիզաները, գրում է Euronews-ը։

Մասնավորապես, Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել է, որ մտադիր է չեղարկել 200,000 օտարերկրյա քաղաքացիների գործնական և զբոսաշրջային վիզաները, որոնք արդեն դիմել են կամ ներկայում ապաստան են խնդրում Միացյալ Նահանգներում։ Եթե ​​այս որոշումը չբողոքարկվի կամ չվերանայվի, դա կլինի ԱՄՆ պատմության մեջ վիզաների զանգվածային չեղարկման ամենամեծ դեպքը։

«Մենք համագործակցում ենք Ներքին անվտանգության նախարարության հետ՝ պարզելու և չեղարկելու այն օտարերկրացիների ոչ ներգաղթային վիզաները, ովքեր Միացյալ Նահանգներ են գալիս, իբր, կարճաժամկետ այցելության համար, ապա դիմում են ապաստանի համար՝ այստեղ մշտապես մնալու նպատակով»,- հայտարարել է Պետքարտուղարության ներկայացուցիչ Թոմի Պիգոթը։

Նա հրաժարվել է նշել, թե քանի վիզա կչեղարկվի՝ հավելելով, որ «թիվը մնում է դինամիկ, չեղարկումները կլինեն փուլ առ փուլ»։

Առաջիկա շաբաթների ընթացքում Պետքարտուղարությունը, ինչպես սպասվում է, կհայտարարի 2016-2026 թվականներին ապաստանի համար դիմած կամ դիմող անձանց տրամադրված B1 և B2 վիզաների չեղարկման մասին։ B1 վիզաները սովորաբար տրամադրվում են գործուղումների համար, մինչդեռ B2 վիզաները՝ զբոսաշրջության, հարազատներին այցելելու և բժշկական օգնություն ստանալու։ Երկու կատեգորիաների այժմյան դիմորդներից պահանջվում է հավաստել, որ մտադիր չեն ապաստան խնդրել Միացյալ Նահանգներում և ապացույցներ ներկայացնել, որ պատրաստվում են վերադառնալ իրենց հայրենիք։ Պաշտոնյաները պարզաբանել են, որ վիզաների չեղարկումը չի հանգեցնի անհապաղ արտաքսման, սակայն ապաստանի վերաբերյալ սպասվող գործեր ունեցող անձինք կկորցնեն իրենց կարգավիճակը։

Վարչակազմն արդեն խստացրել է վիզա ստանալու դիմորդների նկատմամբ պահանջները, մասնավորապես, պարտավորեցնելով նրանց ներկայացնել սոցիալական ցանցերում իրենց ակտիվության պատմությունը, դիմումների քննարկման մեկնարկից առաջ սահմանելով բարձր դրամական երաշխիքներ, ինչպես նաև ամբողջությամբ արգելելով մի շարք երկրների քաղաքացիներին վիզաների տրամադրումը։

Անցյալ ուրբաթ դատավորը չեղարկել էր Թրամփի վարչակազմի՝ այս տարվա սկզբին ներդրած քաղաքականությունը, որի համաձայն՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումը պետք է կասեցվեր։ ԱՄՆ դաշնային դատավոր Ջանեթ Վարգասը, որը նշանակվել է նախկին նախագահ Ջո Բայդենի կողմից, հայտարարել էր, որ այդ քաղաքականությունը «հակասում է օրենքին և դուրս է գալիս տրամադրված լիազորությունների շրջանակից»՝ նշելով, որ այն խաթարում է Կոնգրեսի կողմից սահմանված պահանջը, ըստ որի՝ վիզաների տրամադրման վերաբերյալ որոշումների ընդունման հարցում առանցքային դեր է վերապահված հյուպատոսական ծառայության աշխատակիցներին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի