Կրեմլը մեկնաբանել է ՌԴ-ում զորահավաք անցկացնելու մասին լուրերը

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Ռուսաստանում հնարավոր զորահավաքի մասին իրենց հայտարարություններով Ուկրաինայի իշխանությունները փորձում են «գաղափարապես անկայունացնել մեր երկրում իրավիճակը»։ Այս մասին RTVI-ին տված մեկնաբանությունում նշել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Meduza-ն։

Լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է Կրեմլը վերաբերվում նոր զորահավաքի նախապատրաստման մասին պնդումներին և արդյո՞ք Ռուսաստանի իշխանությունները քննարկում են որևէ սցենար, որը ենթադրում է դրա հայտարարումը։

«Ուկրաինայի իշխանություններն են այդ լուրերը տարածում։ Բնականաբար, ռեժիմը փորձում է գաղափարապես անկայունացնել իրավիճակը մեր երկրում։ Սրանք բոլորը պարզապես տեղեկատվական կեղծիքներ են, որոնք դիտավորյալ նետվում են տեղեկատվական դաշտ»,- պատասխանել է Կրեմլի խոսնակը։

Պետդումայի ընտրություններից հետո Ռուսաստանի կողմից ևս մեկ զորահավաք հայտարարելու մասին լուրերը շրջանառվում են արդեն մի քանի շաբաթ։ Այս մասին, ի թիվս այլ բաների, հաղորդել են Meduza-ի աղբյուրները և արևմտյան լրատվամիջոցները, այդ մասին պարբերաբար խոսվում է Ուկրաինայի իշխանությունների կողմից։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Ռուսաստանի իշխանությունները ծրագրում են աշնանը մոբիլիզացնել մինչև 300,000  մարդու։ Ռուսաստանի իշխանությունները հերքում են զորահավաքի ցանկացած ծրագիր։

2022 թվականի սեպտեմբերին սկսված «մասնակի զորահավաքից» առաջ Դմիտրի Պեսկովը նույնպես հերքել էր դրա անցկացման ցանկացած ծրագիր։ Սեպտեմբերի 13-ին նա հայտարարել էր, որ զորահավաքի մասին «ներկայում» խոսք չկա։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի