Մեծ Բրիտանիայի վարչապետը սեպտեմբերին կմեկնի ԱՄՆ՝ համոզելու Թրամփին օգնել Ուկրաինային Patriot-ների զինամթերքով

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Կիև կատարած առաջին այցից հետո Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը Bloomberg-ին հայտնել է, որ սեպտեմբերին նախատեսում է այցելել Նյու Յորք: ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի տարեկան նստաշրջանը, որը հավաքում է բազմաթիվ համաշխարհային առաջնորդների, տեղի է ունենալու Նյու Յորքում սեպտեմբերի վերջին, գրում է BBC-ի  ռուսական ծառայությունը։

Բըրնհեմն ասել է, որ մանրամասները դեռևս «լիովին հաստատված» չեն, բայց ինքը, «հավանաբար», կմասնակցի: Սա նրա առաջին այցը կլինի Միացյալ Նահանգներ հուլիսին վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո։

«Ես այստեղից [Կիևից] հեռանում եմ բավականին հստակ պատկերացմամբ, թե ինչ պետք է անեմ հաջորդ մի քանի շաբաթների ընթացքում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

Ըստ հրապարակման՝ հստակ թվեր չեն նշվում, բայց Ուկրաինայի առաջնորդները մշտապես հայտարարել են, որ իրենց մոտ Patriot-ի համար շատ քիչ հրթիռներ են մնացել։

Բըրնհեմը հարցազրույցում ասել է, որ «բավականին վստահ է», որ խնդիրը «լուծելի է», հավելելով, որ հրթիռները կարելի է ստամալ ոչ միայն Միացյալ Նահանգներից։

«Կան այլ խաղացողներ, որոնք կարող են օգնել, որոնց վրա մենք կարող ենք ազդել։ Լուծումը, հավանաբար, բազմաշերտ կլինի և կպահանջի բանակցություններ»,- հավելել է նա։

Հավելենք, որ Կիևը և Լոնդոնը ստորագրել են արհեստական ​​բանականության (ԱԲ) ռազմական կիրառման վերաբերյալ համագործակցության համաձայնագիր, որը թույլ է տալիս Մեծ Բրիտանիային օգտագործել Ուկրաինայի կողմից ռուսական ներխուժումը հետ մղելու ընթացքում ստացված տվյալները: Այս մասին հայտարարել է Էնդի Բըրնհեմն օգոստոսի 24-ին՝ Կիևում, «Կամավորների կոալիցիայի» նիստից հետո:

Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսքով՝ նման գործընկերությունը կմիավորի Ուկրաինայի «աննախադեպ մարտական փորձը» և բրիտանական՝ «համաշխարհային մակարդակի արհեստական բանականության էկոհամակարգը»։ Մասնավորապես, Ուկրաինայում ռազմական գործողությունների ընթացքում հավաքված տվյալները Մեծ Բրիտանիայում կփորձարկվեն՝ ռազմական օբյեկտները, օդանավակայանները, երկաթուղային ցանցերը, էլեկտրակայաններն ու բանտերը պաշտպանելու նպատակով։ Այդ նպատակով Ուկրաինան Մեծ Բրիտանիային կփոխանցի ռազմաճակատից ստացված միլիոնավոր գրառումներ։ Լոնդոնում այդ տվյալներն անվանել են «ոսկու հանք»։

Տվյալների տրամադրման դիմաց Լոնդոնը կաջակցի Ուկրաինային տեխնոլոգիական ոլորտում՝ իր համալսարանների, գիտնականների և տեխնոլոգիական ընկերությունների, ինչպես նաև սեփական «արհեստական բանականության էկոհամակարգի» միջոցով։

Բացի այդ, օգոստոսի 24-ին հայտնի  էր դարձել, որ Լոնդոնը Կիևին հասանելիություն է տրամադրել բրիտանական արտադրության Storm Shadow թևավոր հրթիռների բաղադրիչների տեխնիկական փաստաթղթերին։

Բրիտանական կառավարության տվյալներով՝ դա պետք է օգնի ֆրանսիական և ուկրաինական կողմերին առաջընթաց գրանցել Ուկրաինայի տարածքում այդ հեռահար հրթիռների արտադրության կազմակերպման հարցում։ Ավելի վաղ Փարիզը նույնպես հավանություն էր տվել Կիևին այն տվյալների հասանելիությանը, որոնք անհրաժեշտ են հրթիռների արտադրության համար։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի