Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի և Մոլդովայի սահմանին ևս մեկ անցակետի վրա

Լուրեր

11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
Բոլորը

Ուկրաինա-մոլդովական Վինոգրադովկա-Վուլկանեշտի սահմանային անցակետը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը ռուսական հարձակման պատճառով։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պետական ​​մաքսային ծառայությունը, գրում է Европейская правда-ն:

Ուկրաինա-մոլդովական սահմանին գտնվող Վինոգրադովկա-Վուլկանեշտի միջազգային սահմանային անցակետի ենթակառուցվածքները վնասվել են ԱԹՍ-ների հարվածներից։ Անցակետով երթևեկությունը ներկայում դադարեցված է, մաքսային գործընթացներ չեն իրականացվում։

Մաքսային ծառայությունը կոչ է արել քաղաքացիներին և փոխադրողներին հաշվի առնել այս տեղեկությունը իրենց երթուղիները պլանավորելիս և ընտրել ուկրաինա-մոլդովական սահմանային այլ անցակետեր։

Այս անցակետը գտնվում է Օդեսայի շրջանի Տաբակի անցակետի մոտ, որի վրա Ռուսաստանը հարձակվել էր անցյալ շաբաթ։ Հարձակման հետևանքով Տաբակի անցակետը նույնպես դադարեցրել էր գործունեությունը։

ՌԴ-ն չի մեկնաբանել այս հարձակումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի