Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները

Լուրեր

24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
24.08.2026 | 19:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»
24.08.2026 | 19:36
Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
24.08.2026 | 19:22
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին
Բոլորը

ՀՀ կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թվականների գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները։ Փաստաթղթում ներառված են անվտանգության, տնտեսության, սոցիալական ոլորտի, ենթակառուցվածքների, կրթության, տեխնոլոգիաների և կառավարման վերաբերյալ մի շարք թիրախներ։

Անվտանգություն և արտաքին քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության ամրապնդում և ինստիտուցիոնալացում։
Հայաստանի շուրջ բարենպաստ անվտանգային միջավայրի պահպանում և զարգացում։
Հայաստանի ապաշրջափակում՝ «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի և TRIPP նախագծի հիման վրա։
ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզաների ազատականացում։

Տնտեսություն և աշխատատեղեր

Տարեկան միջինում 6% տնտեսական աճ։
125 հազար նոր աշխատատեղի ստեղծում։
Հայաստանյան ծագման ապրանքների արտահանման առնվազն կրկնապատկում։
Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի ծավալի առնվազն 3-անգամյա աճ։
Արդյունաբերական արտադրանքի թողարկման 50% աճ՝ 2025 թվականի 3.3 տրիլիոն դրամից հասցնելով 5 տրիլիոն դրամի։
Գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքի առնվազն 50% աճ, իսկ հացահատիկի արտադրության՝ կրկնապատկում։

Ջրային ռեսուրսներ և ենթակառուցվածքներ

10 ջրամբարի կառուցման մեկնարկ՝ 2033 թվականին ավարտելու նպատակով։
350 կմ ջրանցքների և խողովակաշարերի կառուցում և վերակառուցում։
Նոր 10 հազար հա հողերի ոռոգման ապահովում։
Երևանում, Գյումրիում և Վանաձորում առնվազն 24-ժամյա ջրամատակարարում։
2,500 կմ ավտոճանապարհի և 40 կամրջի կառուցում և/կամ նորոգում։

Կրթություն

Կառավարությունը նախատեսում է կառուցել, վերակառուցել կամ հիմնանորոգել և ամբողջական գույքով հագեցնել՝

300 դպրոց,
30 քոլեջ,
100 արտադպրոցական հաստատություն,
100 մանկապարտեզ,
100 համակցված խաղահրապարակ՝ ներառյալ համայնքային լողավազաններ։

Նախատեսվում է նաև Ակադեմիական քաղաքի տեխնոլոգիական կլաստերի և 3,600 ուսանողի համար նախատեսված կացարանների կառուցում։

Տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն

Կառավարությունը նախատեսում է ձևավորել առաջատար դասի արհեստական բանականության հաշվարկային առնվազն 100 հազար GPU-ի համարժեք հզորություն։

Նպատակ է դրվում այդ հաշվարկային ռեսուրսի առնվազն 10%-ը հասանելի դարձնել Հայաստանի գիտահետազոտական, կրթական, ստարտափային, արդյունաբերական և հանրային հատվածներին։

Տիեզերական կարողություններ

Նախատեսվում է Հայաստանի տիեզերական կարողությունների զարգացում՝ երկրի դիտարկման առնվազն 2 և հեռահաղորդակցման 1 արբանյակի ձեռքբերման ու շահագործման, ինչպես նաև ազգային վերգետնյա ենթակառուցվածքի և արբանյակների կառավարման ու տվյալների մշակման կարողությունների ձևավորման միջոցով։

Էներգետիկա

Նախատեսվում է գործարկել՝

1,000 ՄՎտ ֆոտովոլտային,
800 ՄՎտ կուտակիչ էլեկտրակայաններ։

Սոցիալական ոլորտ և կառավարում

Ամբողջ բնակչության ներառում առողջության ապահովագրության համակարգում։
Աղքատության կրճատում 5 տոկոսային կետով։
Պետական և համայնքային հիմնական ծառայությունների թվայնացում։
Ժողովրդավարական, հակակոռուպցիոն, տնտեսական և հանրային կառավարման բարեփոխումների խորացում։

Ապօրինի ակտիվների վերադարձ

Կառավարությունը նախատեսում է շարունակել ապօրինի, այդ թվում՝ կոռուպցիոն եղանակով ստացված ակտիվների վերադարձի գործընթացը։

Այն ներառելու է նաև ապօրինի սեփականաշնորհված կամ վարձակալության վերցված անտառների, լողափերի, զբոսայգիների, պուրակների, կրթական հաստատությունների և այլ հանրային տարածքների վերադարձը պետությանը և համայնքներին։

Փաստաթղթում որպես թիրախ նշվում է հանրությանը շուրջ 2 միլիարդ դոլարին համարժեք ապօրինի ծագում ունեցող անշարժ և շարժական գույքի վերադարձը։