Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին
Քաղաքականություն
24.08.2026 | 19:22
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևի հետ։
Կառավարության մամուլի ծառայության փոխանցմամբ՝ վարչապետը շնորհավորել է Ղազախստանի նախագահին՝ Կուրուլտայի ընտրությունների հաջող անցկացման առիթով։ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ քվեարկության համոզիչ արդյունքները հաստատում են Ղազախստանի քաղաքացիների լայն աջակցությունը Կասիմ–Ժոմարտ Տոկաևի կողմից իրականացվող բարեփոխումների ընթացքին:
Ղազախստանի նախագահը շնորհակալություն է հայտնել շնորհավորանքների և ջերմ բարեմաղթանքների համար՝ ընդգծելով Ղազախստանի և Հայաստանի միջև բազմաոլորտ համագործակցությունը զարգացնելու կարևորությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային տրանսպորտային ծրագրերի իրականացման գործում համագործակցելու հնարավորությունների շուրջ։
Հայաստանի վարչապետը և Ղազախստանի նախագահը պայմանավորվել են քննարկումները շարունակել առաջիկա հարմար առիթներով, մասնավորապես, Ղազախստանի նախագահի՝ հոկտեմբերին Հայաստան կատարելիք այցի շրջանակներում։

