Եգիպտոսի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալին

Լուրեր

14.11.2026 | 13:49
Ձերբակալվել է տրոլեյբուսի վարորդի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ կասկածվող անձը
14.11.2026 | 13:33
Թրամփը, Պուտինը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին կհանդիպեն Չինաստանում
14.11.2026 | 13:16
Աշակերտները նախարարի հետ քննարկել են բուլինգի և առցանց անվտանգության հարցերը
14.11.2026 | 13:05
Բռնցքամարտիկ Էրիկ Բազինյանը նոկաուտի է ենթարկել Սթիվեն Բաթլերին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 12:59
ԱՄՆ-ում թռիչքների տատալ արգելքի պատճառը կապի հնացած համակարգի գերբեռնվածությունն է եղել
14.11.2026 | 12:34
Նավթի գներն աճել են
14.11.2026 | 12:12
Թուրքիայի իրավապաշտպան կազմակերպությունը դատապարտել է Ալիևին վիրավորելու համար ցուցարարների ձերբակալությունը
14.11.2026 | 12:01
Հայաստանի հավաքականը 23 ֆուտբոլիստով է ժամանել Ռիգա
14.11.2026 | 11:55
2027 թվականի հունվարի 2-ից վեց ամսով կարգելվի սիգի ձկնկիթի արտահանումը
14.11.2026 | 11:33
Փաշինյանը նոյեմբերի 14-16-ն աշխատանքային այցով կգտնվի Կամբոջայի Թագավորությունում
14.11.2026 | 11:16
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 14-ի դրությամբ
14.11.2026 | 11:15
Total Chess. Հայկ Մարտիրոսյանը Մագնուս Կարլսենի նկատմամբ հաղթանակից հետո դարձել է առաջատար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:48
«Մեզնից կախված ամեն ինչ անելու ենք, որպեսզի նրանք ազատ արձակվեն»․ Փաշինյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2026 | 10:29
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
14.11.2026 | 10:10
ԿԸՀ-ն համարներ է տրամադրել դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերին
Բոլորը

Դեկտեմբերի 5-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունեց Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահա էլ-Դեսուկիին՝ հավատարմագրերի պատճենների հանձնման կապակցությամբ:

Շնորհավորելով դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելության մեկնարկի կապակցությամբ՝ փոխնախարարը հույս հայտնեց, որ եգիպտացի դիվանագետին կհաջողվի ծավալել բեղմնավոր գործունեություն՝ խորացնելու ու բազմազանեցնելու երկկողմ օրակարգն ու կապերը, որոնք խարսխվում են հնագույն ժամանակներից սկիզբ առած պատմամշակութային առնչությունների վրա:

Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձան հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, այդ թվում՝ քաղաքական երկխոսության ակտիվացման, կառավարությունների միջև համագործակցության խորացման, միջազգային կառույցներում փոխգործակցությունն ընդլայնելու, առևտրատնտեսական հարաբերություններն առավել զարգացնելու անհրաժեշտությանը:

Կողմերը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային հիմնահարցերի վերաբերյալ՝ կարևորելով հակամարտությունների կարգավորման հարցում հավասարակշռված դիրքորոշման պահպանումը:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Եգիպտոսի նորանշանակ դեսպանը հավաստիացրեց, որ ջանքեր կգործադրի երկու երկրների միջև առկա հարաբերությունները բոլոր ուղղություններով խորացնելու և ընդլայնելու համար: