Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում

Լուրեր

24.08.2026 | 23:05
Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև տեխնոլոգիական համագործակցության ընդլայնման հարցեր
24.08.2026 | 22:49
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Ստեփանավան, Սպիտակ, Մասիս, Գյումրի քաղաքների մի շարք հասցեներում
24.08.2026 | 22:35
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.08.2026 | 22:21
Սիրիան հայտնել է, որ Իսրայելի հետ բանակցությունները կենտրոնացած են եղել էսկալանցիայի թուլացման և Թուրքիայի հետ լարվածության կանխման վրա
24.08.2026 | 22:10
Ռուբինյանը և Դեյվիդ Ալենը քննարկել են Հայաստան-ԱՄՆ միջխորհրդարանական համագործակցության խորացման հարցեր
24.08.2026 | 21:56
Փրկարարները քաղաքացիներին և հեծանվանավակը մոտեցրել են ափ
24.08.2026 | 21:43
Սևանա լճի մակարդակը տարվա սկզբից բարձրացել է 49 սմ-ով
24.08.2026 | 21:28
Խորհրդային լրտես Գլյուքսմանի թոռն առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում
24.08.2026 | 21:14
Կառավարությունը ներկայացրել է 2026-2031 թթ․ գործունեության հիմնական ուղենիշները
24.08.2026 | 20:58
Գազատար է վնասվել. Արագյուղ բնակավայրում գազանջատում է
24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
24.08.2026 | 19:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»
24.08.2026 | 19:36
Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
Բոլորը
Եվրախորհրդարանի պատգամավոր, ձախակենտրոն «Հանրային տարածք» կուսակցության առաջնորդ Ռաֆայել Գլյուքսմանը հայտարարել է Ֆրանսիայի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին։ Նա պատրաստվում է մասնակցել Սոցիալիստական և «Հանրային տարածք» կուսակցությունների կազմակերպած նախնական ընտրություններին (փրայմերիզին) և փորձել միավորել մասնատված ձախակողմյան ընտրազանգվածը։ Գլյուքսմանը հույս ունի դառնալ չափավոր ձախերի միասնական թեկնածուն և մրցակցել ինչպես ձախ-արմատական Ժան-Լյուկ Մելանշոնի, այնպես էլ հարցումներում առաջատար դիրք զբաղեցնող ծայրահեղ աջակողմյան Մարին Լը Պենի հետ, գրում է The Insider-ը։

46-ամյա Գլյուքսմանը նախագահական ընտրություններին մասնակցելու որոշման մասին հայտարարել է TF1 հեռուստաալիքի եթերում։

«Ես առաջադրվում եմ, քանի որ ուզում եմ Ֆրանսիան ոտքի կանգնեցնել։ Մեր սրտերը կոտրվում են, երբ տեսնում ենք, թե ինչի է վերածվում մեր երկիրը։ Մենք կարող ենք հաղթել այս ընտրություններում և փոխել ֆրանսիացիների կյանքը»,- ասել է նա։

Չափավոր ձախերի միասնական թեկնածու դառնալու համար Գլյուքսմանը ծրագրում է մասնակցել Սոցիալիստական ​​կուսակցության նախնական ընտրություններին։ Այնտեղ նա, հավանաբար, կմրցակցի մի շարք հայտնի ֆրանսիացի քաղաքական գործիչների հետ։ Հնարավոր թեկնածուների թվում են պատգամավոր Ֆիլիպ Բրյունը, շրջակա միջավայրի  նախկին նախարար Սեգոլեն Ռուայալը, նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը և սոցիալիստների առաջնորդ Օլիվիե Ֆորը։

2024 թվականի խորհրդարանական ընտրություններում Գլյուքսմանը և մյուս ձախերը միավորվել էին Ժան-Լյուկ Մելանշոնի արմատական ​​ձախակողմյան «Չնվաճված Ֆրանսիա» կուսակցության հետ՝ ստեղծելով «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, որը գրավել էր առաջին տեղը։ Այս անգամ նման դաշինք չի սպասվում. Մելանշոնը հրաժարվել է մասնակցել սոցիալիստների փրայմերիզին և մտադիր է ինքնուրույն առաջադրվել։ Գլյուքսմանը, իր հերթին, խոստացել է, որ «այլևս պայմանավորվածություններ չեն լինի Մելանշոնի հետ»։

Ձախ կենտրոնամետ Բնապահպաններ կուսակցությունը, ըստ Bloomberg-ի, ներկայում բանակցություններ է վարում երկու ճամբարների հետ։ Այսպիսով, ձախակողմյան ընտրազանգվածը Ֆրանսիայում շարունակում է մնալ ծայրահեղ պառակտված։

Հարցումների համաձայն՝ առաջին փուլում առայժմ ֆավորիտը շարունակում է մնալ Մարին Լը Պենը («Ազգային միավորում»)։ Ըստ Reuters-ի՝ նրա մրցակիցներից ոչ մեկն առաջին փուլում անգամ 19% ձայն չի հավաքում, մինչդեռ Ելիսեյան պալատի ղեկավարի պաշտոնի համար արդեն չորրորդ անգամ պայքարող Լը Պենի վարկանիշը կազմում է շուրջ 36%։ Հարցումները նաև ցույց են տալիս, որ մի շարք սցենարների դեպքում նա կհաղթի երկրորդ փուլում։

Ըստ Euronews-ի՝ Գլյուքսմանը կարող է ակնկալել ձայների 10-12%-ը։ Հունիսյան OpinionWay-ի հարցումն ավելի բարձր արդյունք է ցույց տվել․ Գլյուքսմանը հավաքել է 14%՝ նույնքան, որքան նախկին վարչապետ Գաբրիել Աթալը, և փոքր-ինչ առաջ է եղել Մելանշոնից, որի ցուցանիշը 13% է եղել։ Լը Պենը ստացել է 35%։

Գլյուքսմանը կարող է նաև կողմնորոշվել 2024 թվականի Եվրախորհրդարանի ընտրություններում իր արձանագրած արդյունքով․ նրա գլխավորած սոցիալիստների և «Հանրային տարածք» կուսակցության միասնական ցուցակը ստացել էր ձայների 13,8%-ը։

Գլյուքսմանը հայտնի է որպես Ուկրաինայի հետևողական կողմնակից։ 2009-ից 2013 թվականներին նա եղել է Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի խորհրդականը։ Նա ֆրանսիացի փիլիսոփա Անդրե Գլյուքսմանի որդին է։ The Telegraph-ը նաև հաղորդում է, որ նրա պապը՝ Ռուբին Գլյուքսմանը, խորհրդային հետախուզության աշխատակից է եղել։

Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը նախատեսված է 2027 թվականի ապրիլի 18-ին, իսկ երկրորդ փուլը՝ մայիսի 2-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի