Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Իրանը Մեքքայի համատեղ պաշտպանական համաձայնագրին միանալու որևէ հրավեր չի ստացել։ Այս մասին  հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։

Իրանի խորհրդարանի լրատվական ծառայության ղեկավար Մեհդի Ռահիմին կիրակի հայտնել էր, որ Թեհրանը հրավիրվել է՝ միանալ այս ամսվա սկզբին Սաուդյան Արաբիայի, Թուրքիայի և Պակիստանի կողմից ստորագրված Մեքքայի համաձայնագրին։ Ռահիմին ասել է, որ առաջարկը ներկայում քննարկվում է Իրանի ղեկավարության կողմից, նշվում էր հաղորդագրության մեջ։

«Մենք պաշտոնական հրավեր չենք ստացել, սակայն առաջարկներ են արվել այս երկրների հետ տարածաշրջանում կոլեկտիվ անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ երկխոսության համար»,- նշել է Բաղային։

Խոսնակն առանձին նշել է, որ Իրանը որևէ հիմք չունի կարծելու, թե Մեքքայի համաձայնագիրն ուղղված է իր դեմ՝ հավելելով, որ տարածաշրջանի երկրները հանգել են եզրակացության, որ Վաշինգտոնի միակ մտահոգությունը տարածաշրջանում Իսրայելի «անօրինական շահերի պահպանումն է»:

Պակիստանը, Սաուդյան Արաբիան և Թուրքիան օգոստոսի 7-ին Սաուդյան Արաբիայի Մեքքա քաղաքում համատեղ պաշտպանական համաձայնագիր էին ստորագրել տարածաշրջանային անվտանգության հետ կապված մտահոգությունների աճի ֆոնին։ Համաձայնագիրը նպատակ ունի ամրապնդել ագրեսիայի ցանկացած գործողության դեմ կոլեկտիվ զսպումը, որի համաձայն՝ երեք պետություններից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կդիտարկվի որպես բոլորի դեմ հարձակում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի