Պուտինը թույլատրել է պետությանը փոխանցել «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները», որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել ԱԹՍ-ներից

Լուրեր

24.08.2026 | 20:44
Զելենսկին Ալիևի օգնականին պարգևատրել է շքանշանով 
24.08.2026 | 20:30
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի տարածքում փորձարկվելու են էլեկտրաշչակներ
24.08.2026 | 20:16
ԿԲ-ն նոր կարգավորում է սահմանել․ բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար
24.08.2026 | 19:52
Թրամփը հայտարարել է, որ Իրանը «փլուզվում է»
24.08.2026 | 19:36
Մարադոնայի ձեռքով գոլի գնդակը 3,35 միլիոն դոլարով վաճառվել է աճուրդում
24.08.2026 | 19:22
Փաշինյանը շնորհավորել է Տոկաևին
24.08.2026 | 19:14
Պուտինը թույլատրել է պետությանը փոխանցել «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները», որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել ԱԹՍ-ներից
24.08.2026 | 19:00
Մեկը լինի ձեր դարդը լացի, դուք ինչ եք եկել «Բարգավաճ Հայաստանի» դարդը լացում․ Փաշինյանը՝ Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:47
Իրանը հերքում է Մեքքայի պաշտպանական համաձայնագրին միանալու հրավեր ստանալու տեղեկությունը
24.08.2026 | 18:34
Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաև Հայաստանում
24.08.2026 | 18:30
Ինչ եղավ, երբ Ծառուկյանը Փաշինյանին առաջարկեց իր որձ առյուծի վանդակ մտնել
24.08.2026 | 18:24
Ծայրահեղ աղքատությանը վերջ դնելու խոստմանը մոտ ենք, շուտով թարմ տվյալներ կհրապարակվեն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:19
Մեր ձևով պաշտպանելու ենք եկեղեցին. չենք ընդունում հակառակորդ ազգի օրակարգերը. Նարեկ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 18:10
Պայմանագրային զինծառայող է մահացել // Օվերչուկը՝ ՀՀ-ՌԴ երկխոսության մասին․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 18:04
ՀԷՑ-ը պետականացնելը ճիշտ է, բայց համոզված եմ նաև՝ չի կարելի երկար թողնել պետական կառավարման ներքո․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով թույլատրվում է ժամանակավոր կառավարում մտցնել կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտներում, որոնց սեփականատերերը չեն կարողանում դրանք պաշտպանել անվտանգության սպառնալիքներից, այդ թվում՝ ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումներից, գրում է Meduza-ն։

Փաստաթղթի համաձայն՝ «կարևորագույն ենթակառուցվածքային օբյեկտները» սահմանվում են որպես վառելիքաէներգետիկ համալիրի, էներգետիկայի, արդյունաբերության, կապի, կոմունալ ծառայությունների, տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, ինչպես նաև «այլ օբյեկտներ, որոնք հատկապես կարևոր են Ռուսաստանի Դաշնության անվտանգության և տնտեսական կայունության ապահովման համար»։

Արտաքին կառավարում կկիրառվի, եթե այս օբյեկտների սեփականատերերը չեն ձեռնարկել անվտանգության միջոցառումներ, խախտել են կառավարության անվտանգության պահանջները, սպառնալիք են ստեղծել դրանց անվտանգությանը և բնականոն գործունեությանը, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի հարձակումները կանխելու անարդյունավետ միջոցառումների միջոցով, չեն վերականգնել այդ օբյեկտները հարձակումներից հետո։

Հրամանագրի համաձայն՝ ժամանակավոր կառավարիչը կլինի «Ռոսիմուշչեստվո»-ն կամ կառավարության կողմից նշանակված «այլ կազմակերպություն»։ Իշխանությունները կկարողանան սեփականատիրոջ անշարժ գույքի, արժեթղթերի և ակտիվների նկատմամբ իրավունքները փոխանցել ժամանակավոր կառավարչին։ Այս գույքի պահպանումը կֆինանսավորվի դրա օգտագործումից ստացված եկամուտներով։

Հրամանագիրն ուժի մեջ է մտել։

Հավելենք, որ Պուտինի նոր հրամանագիրը հրապարակվել է ուկրաինական անօդաչու թռչող սարքերի կողմից ռուսական նավթարդյունաբերության օբյեկտների, ինչպես նաև Wildberries-ի և Ozon-ի լոգիստիկ կենտրոնների դեմ պարբերաբար իրականացվող հարվածների ֆոնին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի