Լոնդոնը թույլատրել է Կիևին փոխանցել Storm Shadow հրթիռների մասին գաղտնի տեղեկատվություն՝ դրանք Ուկրաինայում արտադրելու համար

Լուրեր

11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
Բոլորը

Մեծ Բրիտանիան համաձայնել է Կիևին փոխանցել SCALP-EG (Storm Shadow) հեռահար հրթիռի արտադրության գաղտնի տեխնոլոգիան՝ Ուկրաինայում արտադրություն հիմնելու համար, գրում է Current time-ը։

«Կառավարությունը համաձայնություն է տվել, որ MBDA պաշտպանական ընկերությունը բացահայտի SCALP հեռահար հրթիռի համար Մեծ Բրիտանիայի բաղադրիչների վերաբերյալ գաղտնի տեղեկատվությունը, քանի որ Ուկրաինան և Ֆրանսիան մտադիր են տեղական հավաքման գծեր ստեղծել Ուկրաինայում»,- ասվում է բրիտանական կաբինետի հայտարարության մեջ՝ վարչապետ Էնդի Բըրնհեմի՝ Ուկրաինայի անկախության օրը նշելու համար Կիև կատարած այցի վերաբերյալ։

Նշվում է, որ այս որոշումը լրացնում է Մեծ Բրիտանիայի ջանքերը՝«Brakestop» նախագծի շրջանակում Ուկրաինայի համար հեռահար, մատչելի և ժամանակակից հարվածային սպառազինության օպերատիվ մշակման ուղղությամբ։

«Մեր երկու երկրների միջև բարեկամությունը շատ ավելի երկար կտևի, քան Ռուսաստանի ապօրինի պատերազմը։ Ե՛վ ռազմական գործողությունների ընթացքում, և՛ առաջիկա վերականգնման փուլում մենք Ուկրաինայի կողքին կլինենք և ուս ուսի տված կաշխատենք երկու երկրների ժողովուրդների համար նոր հնարավորություններ ստեղծելու ուղղությամբ։ Ռուսաստանը չպետք է կասկածի մեր վճռականությանը։ Մենք չենք նահանջի, քանի դեռ չի հաստատվել արդար և կայուն խաղաղություն»,- Բըրնեմի խոսքերն է մեջբերում նրա կաբինետի մամուլի ծառայությունը։

Կրեմլում հայտարարել են, որ «ծայրահեղ բացասաբար» են գնահատում Մեծ Բրիտանիայի այս որոշումը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Լոնդոնը Կիևի կողմից «մասնակցում է այս պատերազմին», «պարբերաբար յուղ է լցնում կրակի վրա» և «հետևողականորեն ու պարբերաբար խոչընդոտներ է ստեղծում՝ խաղաղ գործընթացի որևէ առաջընթաց թույլ չտալու համար»։

SCALP-EG/Storm Shadow թևավոր հրթիռները Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի համատեղ նախագիծն են, դրանց արտադրողը MBDA ընկերությունն է։ Հրթիռների հեռահարությունը կարող է հասնել 300 կիլոմետրի։ BBC-ի ռուսական  ծառայությունը գրել էր, որ դրանք փորձված, բարձր ճշգրտությամբ թևավոր հրթիռներ են, որոնք նախատեսված են խոշոր շենքերի և կառույցների, այդ թվում՝ նավահանգստային ենթակառուցվածքների, կառավարման կենտրոնների, բունկերների, հրթիռային կայանների, օդանավակայանների և կամուրջների հարվածների համար։

Հուլիսին Ֆրանսիան հայտարարել էր Կիևին SCALP-EG-ի արտադրության լիցենզիա տրամադրելու մասին, սակայն Ուկրաինային անհրաժեշտ էր Մեծ Բրիտանիայի թույլտվությունը։

2023 թվականին Մեծ Բրիտանիան Կիևին մատակարարել էր Storm Shadow հրթիռների առաջին խմբաքանակը: Ուկրաինական բանակը դրանք օգտագործել է տարբեր թիրախների, այդ թվում՝ պաշտպանական թիրախների ուղղությամբ հարվածների համար: Մասնավորապես, հաղորդվել էր, որ Ուկրաինայի զինված ուժերն այս հրթիռներով հարվածել են Սևծովյան նավատորմի շտաբին բռնակցված Սևաստոպոլում, Բրյանսկի միկրոէլեկտրոնիկայի գործարանին և Վորոնեժի կիսահաղորդչային սարքերի գործարանին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի