Գիտեմ, որ անգլերենի և ռուսերենի իջևանյան բարբառներին փայլուն տիրապետում եք, հարցս հայերեն էր․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

ԱԺ-ում Կառավարության 2026-2031 թթ․-ի ծրագրի քննարկման ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ընդդիմադիր պատգամավոր Էդգար Ղազարյանը քննարկում ունեցան Հայաստանի Հանրապետությունը «երրորդ» և «չորրորդ» հանրապետություն անվանելու շուրջ։

Ղազարյանը հայտարարեց, որ Կառավարության ներկայացրած ծրագիրն ու վարչապետի հնչեցրած մտքերը, իր գնահատմամբ, «երկրի անվտանգության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանադրական կարգի տապալման մի հատ համալիր ամբողջություն են»։

Փաշինյանը նշեց, որ Կառավարության քաղաքական խոսույթի նպատակն է ապահովել պետության հարատևությունը, իսկ դրա իրավունքը, Փաշինյանի պնդմամբ,  ստացել են նախընտրական ծրագրով և ժողովրդից ստացած մանդատով։

Ղազարյանն արձագանքեց հեգնանքով՝ ասելով, որ վարչապետը, թեև «ֆրանկաֆոն է» և տիրապետում է «անգլերենի և ռուսերենի իջևանյան բարբառներին», իր հարցը հայերեն էր։ Պատգամավորը կրկին պահանջեց պատասխանել, թե օրենքի որ դրույթներով է Փաշինյանին իրավունք տրված «համարակալելու» պետությունը։

Նա ընդգծեց, որ պետությունը համար չունի, այլ ունի անուն՝ Հայաստանի Հանրապետություն, որը, ըստ Ղազարյանի, ստացել է 1990 թվականի օգոստոսի 23-ի Անկախության հռչակագրով։ Պատգամավորը նաև վարչապետին մեղադրել է պետական խորհրդանիշների տոնի առթիվ ուղերձ հղելու համարձակություն չունենալու մեջ։

Փաշինյանն էլ հակադարձեց, որ Սահմանադրությունն իրեն՝ որպես վարչապետի, լիազորում է սահմանել կառավարության գործունեության հիմնական ուղղությունները։ Նա իր հերթին հարց ուղղեց Ղազարյանին՝ նախկինում «երրորդ հանրապետություն» եզրույթը կիրառելու համար Սահմանադրության ո՞ր դրույթն էր հիմք հանդիսացել։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան