Ձեր քաղաքական ուժը ՀՀ-ում գործում ա թելադրության ժանրով․ Փաշինյանը՝ Ագնեսա Խամոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.08.2026 | 14:53Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Ագնեսա Խամոյանը քննադատեց Կառավարության դիրքորոշումը՝ նշելով, որ մինչ իշխանությունը խոսում է դիվերսիֆիկացիայից և «ԹՐԻՓՓ» նախագծից, հայ գյուղացիները բախվում են իրացման լուրջ խնդիրների, և արտահանվող բերքը փչանում է Լարսում։ Ի պատասխան՝ Փաշինյանը շեշտեց, որ ԵԱՏՄ ազատ տեղաշարժի կանոնների խախտումը հարվածում է հենց կազմակերպության հիմքերին․
«ԵԱՏՄ-ն հիմնված է չորս հենասյուների վրա՝ ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժ։ Եթե այդ ազատ տեղաշարժը կասեցվում է, նշանակում է ԵԱՏՄ չկա, հենասյուները տակից հանված են։ Եվ հենց դրա համար ենք մենք այլընտրանքային երկաթուղու և «ԹՐԻՓՓ»-ի մասին խոսում, որովհետև Վերին Լարսը չի կարող լինել Հայաստանի տնտեսության ալֆան և օմեգան»,- նշեց վարչապետը։
Երբ պատգամավորը պահանջեց «առանց շարադրության» պատասխանել տնտեսվարողների հարցերին, Փաշինյանը հակադարձեց․
«Շարադրության նկատմամբ Ձեր քամահրական վերաբերմունքը ցույց է տալիս, որ Դուք թելադրության կողմնակից եք։ Եվ ընդհանրապես, Ձեր քաղաքական ուժը Հայաստանի Հանրապետությունում գործում է թելադրության ժանրից․ երբ որ Ձեզ թելադրում են, Դուք էլ գրում եք»։
Վարչապետը նաև պնդեց, որ Կառավարությունը միլիարդավոր դրամների սուբսիդավորում է տրամադրել գյուղացիական տնտեսություններին և հերքեց այն պնդումը, թե շուկայում գյուղմթերքը զանգվածաբար ոչնչացվում է իրացման բացակայության պատճառով՝ առաջարկելով ուսումնասիրել ներքին շուկայի գները։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

