Փաշինյանը բացատրեց՝ ինչու է «Նախչևան» անվանումն օգտագործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
Բոլորը

Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանավեճ ծավալվեց տեղանունների գործածության, միջպետական էթիկայի և տարածքային ամբողջականության սկզբունքների շուրջ։

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը քննադատեց վարչապետին՝ «Նախիջևանի» փոխարեն «Նախչվան» արտահայտությունն օգտագործելու և անկլավների հարցը բարձրաձայնելու համար՝ առաջարկելով «բերել ու վառել բուհական դիպլոմները»։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը պնդեց, որ նպատակը նոր միջպետական էթիկայի ձևավորումն է, որպեսզի հարևան երկրներն էլ Հայաստանի տարածքների նկատմամբ չօգտագործեն օտարածին տերմիններ։

«Շատ կարևոր է, որ մենք նոր միջպետական էթիկա ձևավորենք։ Ես այդ արտահայտությունն օգտագործում եմ, որպեսզի նոր միջպետական էթիկա ձևավորենք, և Սևանա լճի հետ կապված ուրիշ որևէ տերմինաբանություն չօգտագործվի։ Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է․ որ մենք Արարատ գյուղին ասում ենք «Դավալու», իսկ Քյարքիին՝ «Տիգրանաշեն», Իջևանում Այգեհովիտին ասում են «Ուզունթալա»։ Իմ խնդիրն այն է, որ ՀՀ ինքնիշխան տարածքի համար և՛ մենք, և՛ ուրիշներն օգտագործեն է՛ն անունը, ինչ որ լեգիտիմորեն վերաբերում է իրեն»,- ասաց Փաշինյանը։

Երբ Գեղամ Մանուկյանը դիտարկում արեց վարչապետի բուհական դիպլոմի վերաբերյալ, Փաշինյանն արձագանքեց․

«Ես ԵՊՀ դիպլոմ չունե՛մ․ ունեմ ԵՊՀ ստուգման գրքույկ, որտեղ 5 տարվա ընթացքում բացի «գերազանց»-ից ուրիշ գնահատական չկա։ Ես ո՛չ վարչապետ, ո՛չ պատգամավոր դառնալուց հետո, ո՛չ էլ առաջ փորձ չեմ արել դիպլոմ ստանալ»։

Վարչապետը նաև հակադարձեց պատգամավորին՝ հիշեցնելով նրա կողմից ԱԺ ամբիոնից «Չոբանքյարա» տեղանվան գործածումը․ «Դուք այս ամբիոնից ասացիք «Չոբանքյարա», որը հայկական անվանում չէ։ Հիմա կարելի՞ է կոնսպիրոլոգիա կառուցել, թե Դուք հանձնում եք Չոբանքյարան»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան