Վարչապետի ելույթը լսե՞լ եք. Թորոսյանը կաթողիկոսին հեռացնելու ժամկետ չնշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
24.08.2026 | 13:49Աշխատանքի և սոցիալական հարցերի, բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը չհստակեցրեց` երբ է նախատեսված կաթողիկոսի հեռացումը: Արսեն Թորոսյանը հորդորեց լսել վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը։
«Եթե լսել եք, ընդեղ ամեն ինչ շատ պարզ ասվեց»,- ասաց նախարարը՝ նշելով, որ վարչապետը որևէ հստակ ժամկետ չնշեց:
Կաթողիկոսին վարչապետի կողմից ավազանի անունով դիմելու վերաբերյալ հարցին Թորոսյանը նշեց, որ խոսքը Կտրիճ Ներսիսյանի մասին է։
Հիշեցնենք, որ Կառավարության 2026-2031 թվականների ծրագրի «Հոգևոր անվտանգություն» գլխում նշվում է, որ արժեքահենք հոգևոր կյանք ունենալու համար եկեղեցու բարենորոգումը կենսական անհրաժեշտություն է, որը ծառայում է այն կանոնականության դաշտ բերելուն և քաղաքականացումը բացառելուն։ Կառավարությունը նպատակադրում է «ապահովել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու փաստացի պետի հեռացումը (հանգստի կոչումը)», Կաթողիկոսական տեղապահի ընտրությունը և սահմանված կարգով Ամենայն Հայոց Կաթողիկոսի նոր ընտրությունը:
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

