Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ

Լուրեր

24.08.2026 | 14:45
Օվերչուկը հայտնել է ՌԴ-ի պատրաստակամությունը՝ Հայաստանի հետ երկխոսել բուսասանիտարական վերահսկողության վերաբերյալ
24.08.2026 | 14:44
Արամայիս Ավետիսյանն ընտրվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն
24.08.2026 | 14:38
WTA. Էլինա Ավանեսյանի ու Ալինա Չառաևայի թարմացված դիրքերը դասակարգման աղյուակում
24.08.2026 | 14:28
ԱՄՆ-ը Իրանի դեմ «պատմության մեջ ամենամեծ ֆինանսական հարձակումը» կներկայացնի․ Թեհրանը, իր հերթին, սպառնում է առգրավել տարանցման կանոնները խախտող նավերը
24.08.2026 | 14:19
Եթե Հայաստանին անհրաժեշտ չէ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, կարող է հեռանալ կազմակերպությունից․ Պեսկով
24.08.2026 | 14:13
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է «Նախչևան» անվանումն օգտագործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:04
Դեպք ենք ունեցել՝ դատավորը էնքան ա գործը ձգել, որ թոշակի գնա․Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:55
Կրեմլը անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը
24.08.2026 | 13:49
Վարչապետի ելույթը լսե՞լ եք. Թորոսյանը կաթողիկոսին հեռացնելու ժամկետ չնշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:41
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել
24.08.2026 | 13:33
Էսօր կան ընկերություններ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար վճարել․ Փաշինյանը՝ երկաթգծի կոնցեսիայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:32
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 13:25
Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:24
«Կա´մ, կա´մ»-ով է բանակցում, որերորդ գործընկերոջն ենք կորցնում. Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:17
Անգլիայում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ։ Նա ընդգծել է, որ Հայաստանը հաստատակամորեն աջակցում է Ուկրաինայում արդար և տևական խաղաղության հաստատմանը և պատրաստ է շարունակել մարդասիրական աջակցությունը Ուկրաինայի ժողովրդին։

Ուղերձում նշված է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Ուկրաինայի բարեկամ ժողովրդին Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա առիթով:

Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է ընդհանուր արժեքների, պատմական առնչությունների և բարեկամության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։

Բարձր եմ գնահատում Երևանում Ձեր մասնակցությունը Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին, որը հիրավի նոր շունչ հաղորդեց մեր երկկողմ հարաբերություններին: Համոզված եմ, որ մեր հանդիպման ընթացքում տեղի ունեցած անկեղծ քննարկումը և դրա ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների հետևողական իրականացումը կնպաստեն մեր երկու երկրների միջև փոխվստահության ամրապնդմանը, տնտեսական և հումանիտար կապերի ընդլայնմանը, ինչպես նաև երկկողմ գործընկերության ամբողջ ներուժի լիարժեք իրացմանը՝ ի բարօրություն երկու ժողովուրդների:

Հայաստանը հաստատակամորեն աջակցում է արդար և տևական խաղաղության հաստատմանը Ուկրաինայում և պատրաստակամ է շարունակել ցուցաբերել մարդասիրական աջակցություն Ուկրաինայի ժողովրդին:

Մաղթում եմ Ձեզ հաջողություն, իսկ Ուկրաինայի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և տոկունություն»: