Եկեղեցու հետ շատ վատ բան է տեղի ունեցել, եկեղեցին կաստայացվել է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 14:28
ԱՄՆ-ը Իրանի դեմ «պատմության մեջ ամենամեծ ֆինանսական հարձակումը» կներկայացնի․ Թեհրանը, իր հերթին, սպառնում է առգրավել տարանցման կանոնները խախտող նավերը
24.08.2026 | 14:19
Եթե Հայաստանին անհրաժեշտ չէ ՀԱՊԿ-ին անդամակցությունը, կարող է հեռանալ կազմակերպությունից․ Պեսկով
24.08.2026 | 14:13
Փաշինյանը բացատրեց՝ ինչու է «Նախչևան» անվանումն օգտագործել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 14:04
Դեպք ենք ունեցել՝ դատավորը էնքան ա գործը ձգել, որ թոշակի գնա․Փաշինյանը՝ դատաիրավական համակարգի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:55
Կրեմլը անդրադարձել է ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը
24.08.2026 | 13:49
Վարչապետի ելույթը լսե՞լ եք. Թորոսյանը կաթողիկոսին հեռացնելու ժամկետ չնշեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:41
Վրաստանի նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին նոր մեղադրանք է առաջադրվել
24.08.2026 | 13:33
Էսօր կան ընկերություններ, որոնք պատրաստ են 400 մլն դոլար վճարել․ Փաշինյանը՝ երկաթգծի կոնցեսիայի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:32
Գեղամ Մանուկյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
24.08.2026 | 13:25
Շատ գոհ կլինեմ, եթե կազմակերպությունը որոշի ՀՀ-ին հեռացնել ՀԱՊԿ-ից․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:24
«Կա´մ, կա´մ»-ով է բանակցում, որերորդ գործընկերոջն ենք կորցնում. Նարեկ Կարապետյանը՝ ՌԴ-ի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:17
Անգլիայում գրանցվել է մրցաշրջանի ամենագեղեցիկ գոլերից մեկը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 13:12
Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Զելենսկիին՝ Անկախության օրվա առթիվ
24.08.2026 | 13:09
Ըստ մեղադրանքի՝ ընտրողը «Ուժեղ Հայաստան»-ին քվեարկելու դիմաց խնդրել է ՌԴ-ում որդիներին քրեական պատասխանատվությունից ազատել
24.08.2026 | 13:03
Ռուսաստանից Ադրբեջանով յոթ վագոն պրոպան է ուղարկվել Հայաստան
Բոլորը

Ընդդիմադիր պատգամավոր Սևակ Խաչատրյանը ԱԺ-ում 2026-2031 թթ․ ՀՀ կառավարության ծրագիրը ներկայացնելուց հետո հարց ուղղեց ՀՀ վարչապետին․ «Հանրահայտ է, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում է, որ Հայաստանում կրոնական կազմակերպությունները գործում են անջատ պետությունից, իսկ 18-րդ հոդվածով հստակ ասվում է, որ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում։

Չնայած Սահմանադրական այս նորմերին՝ տևական ժամանակ է, ինչ ձեր քաղաքական ուժը փորձում է միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին։ Չե՞ք կարծում, որ այստեղ կա Սահմանադրության հետ հակասություն, և ուզում եմ հարցնել՝ սահմանադրական ո՞ր նորմով եք դա անում կամ իրավական ի՞նչ կարգավորումով եք փորձում միջամտել Հայ առաքելական եկեղեցու գործերին։ Չե՞ք կարծում, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ընտրության հարցը Ազգային-եկեղեցական ժողովի իրավասությունն է»։


Փաշինյանը պատասխանեց, որ չէր ուզենա իրավաբանական բանավեճերի մեջ մտնել այդ թեմայով, որովհետև հարցի բովանդակությունը իրավական չէ։

«Կոնկրետ ես իմ դիրքորոշումը կարող եմ ասել և իմ մոտեցումը։ Ես հարցին առնչվում եմ որպես Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու բանավոր հոտի մի անդամ, որը խնդիր է տեսնում հոգևոր կյանքի ապականոնության հետ։

Ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել հետևյալի վրա. ընդհանրապես, եկեղեցու հետ շատ վատ բան է տեղի ունեցել՝ եկեղեցին կաստայացվել է։ Եկեղեցին առաջին հերթին հոգևորականները չեն, եկեղեցին առաջին հերթին հավատացյալներն են, մարդիկ են։ Հոգևոր ծառայողները սպասավորն են։ Նոր Կտակարանում էլ է ասվում Հիսուս Քրիստոսի ուղերձը՝ որտեղ իմ անունով երկու-երեք հոգի կհավաքվեն, այնտեղ է եկեղեցին։ Այնտեղ չի ասվում՝ որտեղ հոգևորական կլինի, դա եկեղեցի է։

Ես հարցերին մոտենում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետևորդ, և ինձ համար մեծագույն խնդիրն այն է, որ հոգևոր կյանքի հետ կապված հարցերը քաղաքական շահարկումների են ենթարկվում մարդկանց կողմից, ովքեր վստահ չեմ, որ «Հայր մերը» սովորել են։ Սրա մեջ բովանդակային խնդիր կա՝ ի՞նչ է մեզ համար հոգևոր կյանքը։ Ինձ համար հոգևոր կյանքը կարևոր է, և երբ ես ակտիվ շփվում եմ հոգևոր կյանքով ապրող մարդկանց հետ, տեսնում եմ, որ այդ օրակարգը պահանջված է համայնքի կողմից։

Դուք Սահմանադրությանը հղում արեցիք, բայց հենց եկեղեցում էլ սահմանադրականության խնդիր կա՝ եկեղեցու կյանքը եկեղեցու կանոններին համապատասխանեցնելը, ինչից մենք այսօր ակնհայտ շեղում ունենք։ Եթե ուզում եք կանոնակարգային տրամաբանությամբ խոսենք՝ եթե եկեղեցին և պետությունն անջատ են, ի՞նչ իրավունք ունի եկեղեցին խառնվել քաղաքական պրոցեսներին, վարչապետի հրաժարական պահանջել, վեղարով դուրս գալ ցույցերի, կոչեր անել, կայքեր կոտրել և այլն։ Պետք է հստակ ընտրել՝ հոգևո՞ր կյանք, թե՞ քաղաքական։ Երբ այդ գիծը հատել ես, էլ վերադարձ չկա։ Այսօր եկեղեցու վերնախավի մի հատվածը քաղաքական կուսակցություն է և ձեր շարժման մասնակիցը»,- ասաց Փաշինյանը, ապա հայտարարեց, որ կաթողիկոս Գարեգին Բ-ն երեխա ունի

«Իսկ Կտրիչ Ներսիսյանը ունի դուստր»,- ասաց Փաշինյանը ու Ամենայն հայոց կաթողիկոսին աշխարհիկ անվամբ դիմելուց հետո ԱԺ դահլիճում աղմուկ բարձրացավ, ընդդիմադիր պատգամավորները սկսեցին հարվածել սեղաններին։

«Դմփդմփոցը այդ փաստը չի կարող ջնջել,- շարունակեց Փաշինյանը,- Կտրիչ Ներսիսյանն աղջիկ ունի։ Խնդրում եմ դմփդմփացնեն նրանք, ովքեր չգիտեն այդ մասին։ Ապացուցվեց ակնհայտը՝ մարդիկ ճշմարտության հետ պրոբլեմ ունեն»։

«Եթե ձեզ համար սիրուհի ունեցող վեհափառը նորմալ է, ինձ համար՝ որպես եկեղեցու հետևորդ, դա սրբապղծություն է։ Պիղծ է ձեր վեհափառը, պիղծ է։ Եթե դուք խնդիր չունեք, որ Մայր Աթոռում նստած մարդը սեռական կյանք ունի, դմփդմփացրեք ինչքան ուզում եք։ Երեխա ունենալու մի մեթոդ կա՝ սեռական հարաբերությունները։ Բոլոր այդ գիծը հատած հոգևորականները պետք է հեռանան. թող իրենց ընտրությունը կատարեն և տեղափոխվեն աշխարհիկ կյանք»,- իր միտքն ավարտեց վարչապետ Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անահիտ Խաչատրյան