Եվրահանձնաժողովը հաստատել է 6,1 միլիարդ եվրոյի աջակցությունը՝ Ուկրաինայի պաշտպանական գնումերի համար

Լուրեր

11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
Բոլորը

Եվրոպական հանձնաժողովի շենքը լուսավորվել է կապույտ և դեղին գույներով՝ ի նշան Ուկրաինային ԵՄ աջակցության և համերաշխության

Եվրոպական հանձնաժողովը հաստատել է 6,1 միլիարդ եվրոյի չափով աջակցությունը՝ Ուկրաինայի պաշտպանական գնումների նոր փաթեթի համար: Ֆինանսավորումը ներառում է օդային և հրթիռային պաշտպանության համակարգեր, հրթիռներ, ռազմամթերք և ռադարներ:

«Քանի որ Ռուսաստանն ուժեղացնում է հարձակումները, մենք ուժեղացնում ենք մեր օժանդակությունը՝ օգնելու Ուկրաինային պաշտպանել իր ժողովրդին և պաշտպանել իր երկինքը: Եվրոպան կանգնած է Ուկրաինայի կողքին, և մենք կապահովենք այն, ինչ անհրաժեշտ է, և երբ դա անհրաժեշտ է»,- հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Սա Եվրամիության յուրահատուկ նվերն է Ուկրաինայի անկախության օրվա առիթով։ Այսօր՝ օգոստոսի 24-ին, Ուկրաինան նշում է անկախության 35-ամյակը։

Գնումների մեծ մասը կիրականացվի ԵՄ ընկերություններից: Հաշվի առնելով, որ Ռուսաստանն ավելի ինտենսիվ է կիրառում բալիստիկ հրթիռներ և անօդաչու սարքեր, Հանձնաժողովն ընդգծում է ԵՄ մատակարարումներն էականորեն ավելացնելու անհրաժեշտությունը՝ պաշարների օգտագործման, պատվերների վերադասավորման և արտադրության ծավալների ավելացման միջոցով:

Ֆինանսավորումն իրականացվում է 90 միլիարդ եվրո արժողությամբ Ուկրաինային տրամադրվող աջակցության վարկի (UASL) ծրագրի շրջանակում, որը հաստատվել էր գարնանը։

UASL-ը 2026-2027 թվականների համար նախատեսում է 30 միլիարդ եվրո՝ բյուջետային աջակցության և 60 միլիարդ եվրո՝ պաշտպանության համար, այդ թվում՝ 28,3 միլիարդ եվրո 2026 թվականին՝ Ուկրաինայի պաշտպանական արդյունաբերական կարողությունների ամրապնդման նպատակով:

Վարկի մարումն իրականացվելու է միայն այն բանից հետո, երբ Ուկրաինան Ռուսաստանից պատերազմական փոխհատուցումներ ստանա։

Ըստ Եվրահանձնաժողովի՝ ֆինանսավորման որոշումներն ընդունվում են Ուկրաինայի փոփոխվող կարիքներին համապատասխան և ենթակա են համաձայնեցված պայմանների ու վերահսկողության:

2022 թվականից ի վեր ԵՄ-ն ու անդամ պետություններն Ուկրաինային տրամադրել են, ընդհանուր առմամբ, 220,2 միլիարդ եվրոյի աջակցություն, այդ թվում՝ 3,8 միլիարդ եվրո՝ սառեցված ռուսական ակտիվներից:

Կարինե Ասատրյան

Բրյուսել