Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մտադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.08.2026 | 13:03
Ռուսաստանից Ադրբեջանով յոթ վագոն պրոպան է ուղարկվել Հայաստան
24.08.2026 | 13:00
Եկեղեցու հետ շատ վատ բան է տեղի ունեցել, եկեղեցին կաստայացվել է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:52
Եվրահանձնաժողովը հաստատել է 6,1 միլիարդ եվրոյի աջակցությունը՝ Ուկրաինայի պաշտպանական գնումերի համար
24.08.2026 | 12:44
Միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:36
Ռազմիկ Գրիգորյանը հրապարակել է Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը
24.08.2026 | 12:28
Պետք է վերջնական որոշենք՝ ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:17
Ցինցինատի. Հայտնի են տղամարդկանց ու կանանց մրցաշարերի հաղթողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:10
ՀՀ իշխանությունը մտադիր է ԵՄ-ին անդամության հայտ ներկայացնել // Այսօր տարվա ամենաշոգ օրն է․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 12:06
Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ հրդեհվել է «Էպիցենտր» հիպերմարկետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:00
Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին․ ՈՒՂԻՂ
24.08.2026 | 11:55
Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:53
Փաշինյանը խորհրդարանում օրենք խախտեց
24.08.2026 | 11:50
Ինգա Մանուչարյանը Հունաստանում փոխել է ակումբը
24.08.2026 | 11:46
Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մտադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:38
«Զանգեզուրի միջանցքի նախագիծն ակտիվորեն իրականացվում է Ադրբեջանի տարածքում»․ Ալիև
Բոլորը

«Հայաստանը նախ պետք է անդամագրվելու պաշտոնական դիմում ներկայացնի Եվրոպական միությանը։ Սա նույնպես ծավալուն աշխատանք պահանջող գործընթաց է, և առաջիկայում մենք, թերևս, կսկսենք այս գործընթացը՝ առավել ևս ԵԱՏՄ մեր գործընկերների հորդորներին ականջալուր լինելով»,-  այս մասին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը մանրամասնեց, որ ԵՄ անդամակցության շուրջ հանրաքվեն պետք է անցկացվի ոչ թե գործընթացի մեկնարկին, այլ այն փուլում, երբ արդեն առկա կլինեն հստակ ճանապարհային քարտեզ և պատասխաններ։ 

«Հանրաքվեն տվյալ պրոցեսի ոչ թե մեկնարկի հատկանիշ է, այլ կարևոր հանգրվան։ Իմ ընկալումն այն է, որ մենք հանրաքվե կանցկացնենք անդամագրվելու հարցով պաշտոնապես Եվրոպական միությանը դիմելուց, համապատասխան արձագանք ստանալուց և գործընթացի վերաբերյալ ճանապարհային քարտեզ ունենալուց հետո»,- ընդգծեց Փաշինյանը։

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից հայկական ապրանքների նկատմամբ կիրառված արտահանման սահմանափակումներին՝ Փաշինյանը նշեց, որ դա հակասում է ԵԱՏՄ կանոններին և ճգնաժամ է հենց կազմակերպության համար, մինչդեռ Հայաստանի համար առիթ է տնտեսական լիարժեք դիվերսիֆիկացիայի հասնելու։

«Անկախությունը քչերից կախվածությունը փոխարինելն է շատերից կախվածությամբ։ Այն իրավիճակը, երբ Հայաստանի Հանրապետությունը գնալու տեղ չունի, այլընտրանք չունի, սպառնալիք է մեր պետականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը։ Ձևավորում ենք և ձևավորելու ենք այլընտրանքներ Հայաստանի համար՝ ինչպես դա արեցինք սպառազինության ձեռքբերման և բենզինի շուկայի ազատականացման հարցում»,- նշեց գործադիրի ղեկավարը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան