Միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը չպետք է լինի Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում, որպեսզի այն չօգտագործվի որպես աշխարհաքաղաքական գործիք այլ պետությունների կողմից։ Այս մասին Ազգային ժողովում ունեցած ելույթում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Որպես օրինակ նա մատնանշեց Իսրայելի կառավարության վերջին քայլերը, որտեղ Ցեղասպանության ճանաչման գործընթաց սկսվեց և կարճ ժամանակ անց կասեցվեց։

«Սա էլ էր մի կարևոր իրադարձություն, որ բացեց վարագույրը, և մենք բոլորով ստիպված եղանք տեսնել, թե ինչ է կատարվում դրա ետևում։ Միջազգային խաղացողները, ներողություն այս ձևակերպման համար, մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում։ Միջազգային խաղացողները մեր նահատակների ոսկորները զենքայնացնում են, դրանով կրակում իրար վրա, բայց մենք ենք զոհվում»,- ընդգծեց վարչապետը։

Վարչապետի պնդմամբ՝ պետության անվտանգության հույսը չպետք է կապել արտաքին ուժերի հետ՝ հիշեցնելով պատմական այն դասը, որ «անգլիական նավերը չէին կարող հայկական լեռները բարձրանալ»։

Մանրամասները՝ տեսանյութում։


Անի Թամրազյան