Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրելը, Ադրբեջանը պետք է դադարի ՀՀ-ում Ադրբեջան փնտրել․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
Բոլորը

«Մենք պետք է դադարենք Ադրբեջանում Հայաստան փնտրել, Ադրբեջանը պետք է դադարի Հայաստանում Ադրբեջան փնտրել»,- այս մասին Ազգային ժողովում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով տարածաշրջանում հաստատված խաղաղության հարատևության և երկու ժողովուրդների սոցիալ-հոգեբանական հաշտեցման մասին։

Վարչապետը նշեց, որ խաղաղությունն անշրջելի դարձնելու համար երկու կողմերն էլ պետք է դադարեցնեն փոխադարձ տարածքային և վերադարձի խոսույթները։

«Խաղաղությունը անշրջելի և հարատև դարձնելու համար անհրաժեշտություն է Հայաստանում Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի և Ադրբեջանից հայ փախստականների վերադարձի իրավունքի մասին, իսկ Ադրբեջանում «Արևմտյան Ադրբեջանի» և արևմտաադրբեջանցիների վերադարձի իրավունքի մասին խոսույթները չշարունակելը, այդ խոսույթներին վերջ դնելը։ Թե՛ մենք, թե՛ Ադրբեջանը պետք է առերեսվենք, հաշտ լինենք այն փաստի հետ, որ անկախ Հայաստանի տարածքը նույնական է Խորհրդային Հայաստանի տարածքի հետ, անկախ Ադրբեջանի տարածքը նույնական է Խորհրդային Ադրբեջանի տարածքի հետ։ Ո՛չ ավել, ո՛չ պակաս»,- ասաց Փաշինյանը։

Անդրադառնալով իր նախկին հայտարարություններին և Ղարաբաղյան շարժմանը՝ Փաշինյանն ընդգծեց․

«Ես չեմ մոռացել, քավ լիցի, չեմ մոռացել, որ ասել եմ՝ «Արցախը Հայաստան է, և վե՛րջ»։ Բայց ի վերջո, մենք վարագույրը բացելու և տեսնելու համարձակություն ենք ունեցել, որ Ղարաբաղյան շարժումը ոչ այլ ինչ է, քան Հայաստանի պետականությունն ու ապագան զրոյացնելու նախագիծ։ Ու մենք, ժողովրդի տված մանդատով, փակել ենք այդ նախագիծը՝ Հայաստանի պետականության հարատևության համար բացելով անսահմանափակ հնարավորություններ»։

Նա հավելեց, որ Հայաստանը չպետք է իր տարածքներից դուրս հայրենիք փնտրի ո՛չ Ադրբեջանում, ո՛չ Թուրքիայում, ո՛չ Իրանում և ո՛չ էլ Վրաստանում, քանի որ դա երկրին կանգնեցնում է «մեկն ընդդեմ չորսի» վտանգավոր կարգավիճակում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան