«Զանգեզուրի միջանցքի նախագիծն ակտիվորեն իրականացվում է Ադրբեջանի տարածքում»․ Ալիև

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլյամ Ալիևը կրկին, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին է խոսել՝ հայտարարելով, թե նախագիծն ակտիվորեն իրականացվում է Ադրբեջանի տարածքում։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին նա ասել է Ադրբեջանի և Ուզբեկստանի Բարձրագույն միջպետական ​​խորհրդի երրորդ նիստում՝ Տաշքենդում։

«Տրանսպորտային ոլորտի վերաբերյալ կցանկանայի նշել, որ Զանգեզուրի միջանցքի նախագիծն ակտիվորեն իրականացվում է Ադրբեջանի տարածքում: Ադրբեջանի տարածքում հիմնական նախագծի ավարտը նախատեսվում է հաջորդ տարի: Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում նախագծի իրականացումն արդեն սկսվել է։ Նախիջևանի երկաթուղին Ադրբեջանի երկաթուղիների մաս է կազմում: Այս շրջանակում մենք նախատեսում ենք ստեղծել միջազգային կոնսորցիում այն ​​ընկերությունների և երկրների համար, որոնք կցանկանային մասնակցել նախագծին, ներդրումներ կատարել, ստանալ համապատասխան եկամուտ, միաժամանակ, ունենալ այս երթուղով երաշխավորված փոխադրումների ծավալներ»,- ասել է Ալիևը։

Նա հավելել է, որ Հայաստանի տարածքում նույնպես աշխատանքներ են տարվում։

«Աշխատանքներ են ընթանում նաև Հայաստանի տարածքում։ Մեր ամերիկացի գործընկերները պարբերաբար տեղեկացնում են մեզ այդ մասին։ Մեզ տրամադրված տեղեկության համաձայն՝ Հայաստանում շինարարական աշխատանքները կսկսվեն կա՛մ այս տարվա վերջին, կա՛մ հաջորդ տարվա սկզբին։ Սակայն այնտեղ երկաթուղին ընդամենը 42 կիլոմետր երկարություն ունի, մինչդեռ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում՝ 194 կիլոմետր։ Հետևաբար, մենք արդեն սկսել ենք աշխատանքները և անպայման կավարտենք դրանք։ Միաժամանակ, հաշվի առնելով տարբեր ընկերությունների հետաքրքրությունն այս նախագծի նկատմամբ, կցանկանայի նշել, որ, հետաքրքրության դեպքում, հնարավորություն կա մասնակցել ստեղծվող կոնսորցիումին»,-  հայտարարել է Ալիևը։

Հավելենք, որ Վաշինգտոնում 2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրված փաստաթղթերում «Զանգեզուրի միջանցք» եզրույթ օգտագործված չէ, կողմերի միջև չկա նման պայմանավորվածություն։ Դրանցում նշվում է «Թրամփի ուղու» (TRIPP) մասին, սակայն Բաքվի քարոզչամեքենան, Ալիևի գլխավորությամբ, շարունակում է «միջանցք» եզրույթն օգտագործել՝ խեղաթյուրելով ստորագրված փաստաթղթերի բովանդակությունը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի