Ուկրաինայի անկախության օրը ԵՄ-ն հետագա աջակցություն է խոստացել

Լուրեր

24.08.2026 | 13:01
Ռուսաստանից Ադրբեջանով յոթ վագոն պրոպան է ուղարկվել Հայաստան
24.08.2026 | 13:00
Եկեղեցու հետ շատ վատ բան ա տեղի ունեցել, եկեղեցին կաստայացվել է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:52
Եվրահանձնաժողովը հաստատել է 6,1 միլիարդ եվրոյի աջակցությունը՝ Ուկրաինայի պաշտպանական գնումերի համար
24.08.2026 | 12:44
Միջազգային խաղացողները մեր նահատակների մասունքներով իրար գլխի բամփում են, բայց մեր գլուխն է ցավում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:36
Ռազմիկ Գրիգորյանը հրապարակել է Հայաստանի Մ-19 հավաքականի կազմը
24.08.2026 | 12:28
Պետք է վերջնական որոշենք՝ ում հետ և ինչ ատոմային կայան ենք կառուցելու․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:17
Ցինցինատի. Հայտնի են տղամարդկանց ու կանանց մրցաշարերի հաղթողները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:10
ՀՀ իշխանությունը մտադիր է ԵՄ-ին անդամության հայտ ներկայացնել // Այսօր տարվա ամենաշոգ օրն է․ ԼՈՒՐԵՐ
24.08.2026 | 12:06
Ռուսաստանը հարվածել է Օդեսային․ հրդեհվել է «Էպիցենտր» հիպերմարկետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 12:00
Փաշինյանը ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին․ ՈՒՂԻՂ
24.08.2026 | 11:55
Մտադիր ենք ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման հասնել 2029-ին․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:53
Փաշինյանը խորհրդարանում օրենք խախտեց
24.08.2026 | 11:50
Ինգա Մանուչարյանը Հունաստանում փոխել է ակումբը
24.08.2026 | 11:46
Փաշինյանը հայտարարեց ԵՄ-ին անդամակցության դիմում ներկայացնելու մտադրության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.08.2026 | 11:38
«Զանգեզուրի միջանցքի նախագիծն ակտիվորեն իրականացվում է Ադրբեջանի տարածքում»․ Ալիև
Բոլորը

Եվրամիությունը խոստացել է շարունակել աջակցությունը Կիևին «այնքան ժամանակ, որքան պահանջվում է»։ Այս մասին ասվում է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտայի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Ուկրաինայի Անկախության օրվա կապակցությամբ, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

«Մենք կշարունակենք տրամադրել այնքան աջակցություն, որքան անհրաժեշտ է, և այնքան ժամանակ, որքան կպահանջվի՝  պատերազմի ժամանակ, խաղաղության բանակցությունների ժամանակ և վերակառուցման ընթացքում»,- նշել է նա։

Ըստ Կոշտայի՝ Եվրամիության տեսլականը չի սահմանափակվում միայն պատերազմի ժամանակաշրջանով․ «Ուկրաինայի ապագան Եվրամիության կազմում անվտանգության և երկարաժամկետ ժողովրդավարական կայունության լավագույն երաշխիքն է՝ թե՛ Ուկրաինայի, թե՛ ամբողջ Եվրոպայի համար»։

Նրա խոսքով՝ Եվրամիությունը պատրաստ է շարունակել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումը։

«Մենք կմեծացնենք ճնշումը՝ մինչև Ռուսաստանը դադարեցնի սպանությունները, ցուցաբերի խաղաղության նկատմամբ անկեղծ նվիրվածություն և մարտադաշտից անցնի բանակցությունների սեղանի»,- նշել է Կոշտան։

ԵՄ Խորհրդի նախագահն անձամբ կմասնակցի «Կամավորների կոալիցիայի» հանդիպմանը Կիևում՝ օգոստոսի 24-ին։

Ուկրաինայի մայրաքաղաք են ժամանելու մի շարք համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բըրնհեմը։ Սա նրա առաջին արտասահմանյան այցը կլինի պաշտոնը ստանձնելուց հետո։

Բըրնհեմը համանախագահելու է «Կամավորների կոալիցիայի» հանդիպումը, նախատեսվում է նաև նրա առանձին հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ուկրաինական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Էնդի Բըրնհեմն արդեն ժամանել է Կիև։

«Կամավորների կոալիցիայի» նիստին կմասնակցեն նաև այլ համաշխարհային առաջնորդներ, այդ թվում՝ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Սկանդինավյան և Բալթյան երկրների առաջնորդները։ Ոմանք անձամբ կմասնակցեն, իսկ մյուսները՝ տեսակոնֆերանսի միջոցով։

Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիհան այսօր առավոտյան Կիևի երկաթուղային կայարանում դիմավորել է  օտարերկրյա հյուրերին։ Ժամանել են Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան, Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը, Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն և Էստոնիայի նախագահ Ալար Կարիսը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի