Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից

Լուրեր

23.08.2026 | 20:00
Ձուկը ջրում «բազար անելու» ՇԵՐՏԵՐԸ․ տնտեսվարողը կհասնի՞ Եվրոպա. ՏԵՍԱՆՅՈւԹ
23.08.2026 | 19:43
Ozon-ը հեռացրել է Ռուսաստանում գտնվող իր պահեստների հասցեները կայքից
23.08.2026 | 19:19
Գայի պողոտայում ավտոմեքենա է այրվել
23.08.2026 | 18:52
Շենավանում հրդեհ է բռնկվել․ այրվել են տան և անասնագոմի տանիքները
23.08.2026 | 18:33
ՃՏՊ Երևան-Իջևան ավտոճանապարհին․ փրկարարներն արգելափակված վարորդին դուրս են բերել մեքենայից
23.08.2026 | 17:17
ՃՏՊ Արմավիր-Երևան ավտոճանապարհին․ կան տուժածներ և զոհ
23.08.2026 | 16:50
Կանադան ցանկանում է ԱՄՆ նահանգի արտոնություններ ունենալ․ Թրամփ
23.08.2026 | 16:09
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է
23.08.2026 | 15:39
ՀԿԿ-ում քրեական վարույթ է նախաձեռնվել քննիչների կողմից ոստիկանին խոշտանգելու ենթադրյալ դեպքի առթիվ
23.08.2026 | 15:17
Ղազախստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները
23.08.2026 | 14:53
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Ozon-ի երկրորդ պահեստի վրա՝ Օրենբուրգում
23.08.2026 | 14:26
Վթարային ջրանջատում Երևանում
23.08.2026 | 13:31
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով
23.08.2026 | 13:14
ԱՄՆ դատարանը չեղարկել է Պետդեպարտամենտի՝ 75 երկրների քաղաքացիների ներգաղթային վիզաների տրամադրումն արգելող որոշումը
23.08.2026 | 12:44
Հայտնաբերվել է զինծառայող Էդգար Գևորգյանի դին․ ՊՆ
Բոլորը

Ozon-ը կայքում համապատասխան բաժնից հեռացրել է Ռուսաստանում գտնվող 56 պահեստների հասցեները, ուշադրություն է դարձրել Вот так-ը։ Միևնույն ժամանակ, ընկերության արտասահմանյան չորս լոգիստիկ կենտրոնների՝ Աստանայում, Ալմաթիում, Մինսկում և Երևանում գտնվողների հասցեները դեռ հասանելի են։

Ozon-ի պահեստների հետ վաճառողների աշխատանքի բաժնում ընկերությունը հրապարակում է լոգիստիկ կենտրոնների մասին հիմնական տեղեկությունները՝ անունները, աշխատանքային գրաֆիկը, ռեկվիզիտներն ու կոնտակտային տվյալները։ Սակայն ռուսաստանյան պահեստների քարտերում այժմ չկան փաստացի և իրավաբանական հասցեները, «Յանդեքս Քարտեզներ»-ի կոորդինատների հղումները և երթևեկության սխեմաները։

Հայտնի չէ, թե կոնկրետ երբ է Ozon-ը թաքցրել հասցեները։ Вот так-ը դրանց անհետացման մասին հաղորդագրությունը հայտնաբերել է վաճառողների մասնագիտական չաթում, որտեղ այն հրապարակվել էր օգոստոսի 3-ին։ Մինչդեռ հուլիսի 21-ին չաթի մասնակիցներից մեկը հրապարակել էր Վնուկովոյի Ozon-ի պահեստի հասցեն՝ նշելով, որ այն վերցրել է «Գիտելիքների բազայից»։

Ozon-ի աջակցման ծառայությունում վաճառողներին հայտնել են, որ այժմ պահեստի ճշգրիտ հասցեն և երթուղին տրամադրվում են անհատապես։

Օգոստոսի 23-ի գիշերը Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Օրենբուրգում գտնվող Ozon-ի պահեստին։ Սա ընկերության կենտրոնների դեմ երկու օրվա ընթացքում իրականացված երկրորդ հարվածն է։ Նախօրեին այրվել էր ընկերության լոգիստիկ համալիրը Սամարայի մարզում։