Հայաստանի և Հարավային Սուդանի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվել
Քաղաքականություն
21.08.2026 | 21:50
Օգոստոսի 19-ին Նյու Յորքում ՀՀ Մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանը և Հարավային Սուդանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Սեցիլիա Ադենգը ստորագրել են Համատեղ կոմյունիկե Հայաստանի Հանրապետության և Հարավային Սուդանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։


