Հայաստանի և Վրաստանի հետախուզական կառույցների ղեկավարները քննարկել են համագործակցության խորացումը. 1tv.ge
Քաղաքականություն
21.08.2026 | 20:40
Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետ Գեկա Գելաձեն հյուրընկալել է Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայության պետ Քրիստիննե Գրիգորյանին։
Ինչպես հաղորդում է Վրաստանի Առաջին ալիքը, Քրիստիննե Գրիգորյանը Վրաստանում է պաշտոնական այցով։
Այցի շրջանակում երկու գերատեսչությունների ղեկավարները աշխատանքային հանդիպում են անցկացրել։ Քննարկվել են Հայաստանի և Վրաստանի միջև առկա ամուր բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև դրանց հետագա խորացման հեռանկարները։
Ըստ աղբյուրի՝ հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային անվտանգության առջև ծառացած մարտահրավերների հաղթահարման գործընթացում երկու երկրների հետախուզական և անվտանգության կառույցների միջև կառուցողական երկխոսության և սերտ համագործակցության կարևորությունը։
Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել վրացի գործընկերոջը ջերմ ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել խորացնելու համագործակցությունը առաջնահերթ ուղղություններով։
Վրաստան կատարած այցի շրջանակում Գրիգորյանը պատվիրակության հետ այցելել է նաև Վրաստանի հետախուզության ծառայություն, որտեղ աշխատանքային հանդիպում է անցկացրել ծառայության ղեկավար անձանց հետ։

