2 կիլոգրամից ավելի կրիստալ տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՆԳՆ ոստիկանության տվյալներով՝ «Տելեգրամ»-ի միջոցով թմրամիջոցների իրացման կասկածով իրականացված գործողությունների ընթացքում բնակարաններից մեկում հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ մեթամֆետամին։ Այլ հասցեներում ևս հայտնաբերվել են թմրամիջոցներ, կանեփի բույսեր, ավելի քան 8.1 մլն դրամ և 4500 դոլար։ Դեպքով 7 անձ ձերբակալվել է։

«Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը, մասնավորապես՝ խոշոր խմբաքանակների հայտնաբերումն ու իրացման շղթաների խափանումը, ՆԳ նախարարության գործունեության առանցքում է։ Այդ ուղղությամբ Ոստիկանությունը պարբերաբար իրականացնում է օպերատիվ-հետախուզական թիրախային միջոցառումներ և համալիր գործողություններ։
ՆԳՆ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ մի խումբ անձինք իրենց կողմից կառավարվող տելեգրամյան ալիքների միջոցով զբաղվում են թմրամիջոցների իրացմամբ։

Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով նույն բաժնի ծառայողները շուրջօրյա հսկողություն և դարանակալում են իրականացրել նշված օգտատերերի բնակության հասցեներում։

Քրեական ոստիկանների ձեռնարկած լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նրանցից մեկը հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է վարչություն։ Արաբկիրի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում խուզարկություններ է իրականացվել մի շարք անձանց բնակության հասցեներում։ Արդյունքում տելեգրամյան օգտատերերից մեկի բնակության հասցեում հայտնաբերվել է 2 կգ 610 գրամ ընդհանուր քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոց։ Տարբեր անձանց բնակության հասցեներից հայտնաբերվել են մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, կանեփի բույսեր, ինչպես նաև 8 188 000 դրամ և 4500 դոլար։

Հետագա միջոցառումների արդյունքում 7 անձ ձերբակալվել է։

Նախաքննությունը շարունակվում է։

ՆԳՆ ոստիկանությունը հետևողականորեն շարունակում է հասցեական պայքարը թմրամիջոցների անօրինական շրջանառության և դրանց տարածման ցանցերի չեզոքացման ուղղությամբ»,- ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրությունում։