Ես սարսափում եմ էն մտքից, որ մի օր հասնելու եք Տիգրան Մեծին, մի խնդիր գտնելու եք․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
21.08.2026 | 17:17Ազգային ժողովի փոխնախագահ Արամ Վարդևանյանն իր ելույթում ընդգծեց, որ ընդդիմության կողմից առաջադրված մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունը երաշխավորված է Սահմանադրությամբ: Նա իշխող մեծամասնության գործողությունները որակել է ոչ ժողովրդավարական և Սահմանադրությանն ու ԱԺ առաքելությանը չհամապատասխանող:
Ըստ նրա՝ Սահմանադրության էությունը «դուր գալ-դուր չգալով» չէ, այլ այն ապահովելու մասին է, մինչդեռ «Քաղաքացիական պայմանագիրն» այս հարցում այլ մոտեցումներ է դրսևորում:
Պատգամավորը նշեց նաև, որ իշխանությունը պատասխանատվությունից խուսափելու համար պատրաստ է մեղադրել անգամ պատմական կերպարներին. «Ես սարսափում եմ այն մտքից, որ դուք մի օր հասնելու եք Տիգրան Մեծին… որովհետև ինչ-որ մի խնդրի համար դուք, ի վերջո, կասեք, որ Տիգրան Մեծն է մեղավոր»:
Անդրադառնալով ընդդիմադիրներին նախկին իշխող «Հանրապետական» կուսակցության հետ կապելու խոսույթին՝ Վարդևանյանն առաջարկեց այդ տրամաբանությամբ անդրադառնալ նաև Վազգեն Սարգսյանին կամ Դոնալդ Թրամփին:
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

