ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը միացել է Գեղարքունիքի մարզում դիտորդների պարեկությանը
Քաղաքականություն
21.08.2026 | 12:34
Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության Մարտունու կենտրոնը հյուրընկալել է Առաքելության ղեկավար Սատու Կոյվուին։ Այս մասին հաղորդագրություն է հրապարակվել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում։
Նշվում է, որ Սատու Կոյվուն միացել է Գեղարքունիքի մարզում իրականացվող պարեկության աշխատանքներին՝ տեղում իրավիճակը գնահատելու և վերջին զարգացումներին ծանոթանալու համար։

