Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար

Լուրեր

11.10.2026 | 12:06
Հայ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» հրետանային միջոցով և նոր տեխնիկայով
11.10.2026 | 11:47
Երեք քաղաքացի մոլորվել է Լանջազատի մոտակայքում․ փրկարարները գտել են նրանց
11.10.2026 | 11:22
Երևանի 4 վարչական շրջաններում և Արարատի մարզի գյուղերում մինչև 36 ժամ ջուր չի լինի
11.10.2026 | 11:11
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել երկրորդ խաղում անընդմեջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 11:03
Երևանում վիճաբանության ժամանակ հրազեն է գործի դրվել․ կա երեք վիրավոր
11.10.2026 | 10:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11.10.2026 | 10:11
Շանհայ. Կարեն Խաչանովը դուրս եկավ 1/8 եզրափակիչ
11.10.2026 | 10:00
Նորբերտո Բրիասկո Բալեկյանն առաջին դուբլն է գրանցել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 09:46
Մեսին ու Սուարեսը երկուական գոլ են խփել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 00:27
«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ
10.10.2026 | 23:38
Հենրիխ Մխիթարյանը` գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 21:37
Կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Ինդոնեզիայի հետ
10.10.2026 | 19:47
Քննարկվել են Հայաստանում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները
10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Վանիկ Ավետիսյանը նշանակվել է Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 13-րդ մասով՝ Վանիկ Ավետիսյանին նշանակել Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար»,- ասված է որոշման մեջ։

Նշենք, որ Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարի պաշտոնը թափուր էր մնացել օգոստոսի 17-ից, երբ ժամանակավոր պաշտոնակատար Անահիտ Շիրինյանն ազատվել էր աշխատանքից։

Վանիկ Ավետիսյանի կենսագրությունը

Ծննդյան տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր՝ 1993 թ. մայիսի 9, ք. Երևան

Կրթություն. ավարտել է Բրյուսելի Athénée royal d’Ixelles միջնակարգ դպրոցը:

2015-2018 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է քաղաքական գիտությունների բակալավրի աստիճան։

2018-2020 թթ. ուսանել է Բրյուսելի ազատ համալսարանում (Université Libre de Bruxelles/Free University of Brussels), ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան՝ մասնագիտացված նպատակների համար (անվտանգություն, խաղաղություն հակամարտություններ):

Աշխատանքային գործունեություն

2020-2022 թթ. աշխատել է Բրյուսելի տարածաշրջանային խորհրդարանում՝ որպես միջազգային հարցերով խորհրդական:

2022-2023 թթ. «Ի գործ» ծրագրով աշխատել է ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում՝ Եվրոպայի վարչությունում:

2023-2025 թթ. աշխատել է Երեք Սի Քընսալթինգ ՓԲԸ-ում որպես վերլուծաբան: Աշխատանքի ընթացքում իրականացրել է եվրոպական երկրների ներքին և արտաքին քաղաքականության, ինչպես նաև ռազմատնտեսական ոլորտի վերաբերյալ մշտադիտարկում:

2026 թ. աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի և արարողակարգի վարչությունում որպես գլխավոր մասնագետ:

2026 թ. օգոստոսի 20-ից Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավարն է:

Այլ տվյալներ

Անկուսակցական է:

Տիրապետում է ֆրանսերենի, անգլերենի, ռուսերենի։

Ամուսնացած չէ: